https://arm.sputniknews.ru/20240226/hapk-i-harcum-hajastani-dirqvorvoshman-veraberjal-hstakutjun-chka-peskvov-72716598.html
ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն չկա․ Պեսկով
ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն չկա․ Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հայ գործընկերների հետ դեռևս պետք է պարզաբանել հարցը։ 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T14:09+0400
2024-02-26T14:09+0400
2024-02-26T14:18+0400
դմիտրի պեսկով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72256491_0:146:3113:1897_1920x0_80_0_0_2d41ce7593854898d1dcd3814baefa7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։ ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. ԼուկաշենկոՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/0d/72256491_192:0:2923:2048_1920x0_80_0_0_c5ab94f91dddd4565747439978eaf85a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
դմիտրի պեսկով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն չկա․ Պեսկով
14:09 26.02.2024 (Թարմացված է: 14:18 26.02.2024) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ հայ գործընկերների հետ դեռևս պետք է պարզաբանել հարցը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախ շփումներ ունենք հայ գործընկերների հետ։ Իհարկե, մենք կպարզաբանենք: Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա ՀԱՊԿ-ի առումով նման ռեժիմ գոյություն չունի։ Շփվենք, կպարզենք»,- լրագրողներին ասել Է Պեսկովը։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։