00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խեղճ արքայազն. Բրիտանիայում նրան ուզում են զրկել ժառանգությունից, իսկ Ամերիկայում՝ վիզայից

© AP Photo / Kirsty WigglesworthԱրքայազն Հարրի
Արքայազն Հարրի - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Արքայազն Հարրի
Բաժանորդագրվել
Արքայազն Հարրիի գլխին սև ամպեր են կուտակվում։
Որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե արքայազն Հարրի խորթ մայրը՝ իշխող միապետի տիկինը, մտադիր է նրան զրկել 2 միլիարդանոց ժառանգության իրեն հասանելիք բաժնից։ Իսկ այն, որ այդ կինը հսկայական ազդեցություն ունի ամուսնու՝ թագավոր Չարլզ Երրորդի վրա, որևէ մեկը չի կասկածում։
Բոլորն էլ հիշում են, որ ժամանակին հենց նրա պատճառով բաժանվեցին արքայազնը և լեդի Դիանան, որին «բրիտանացիների սրտի տիրուհի» էին անվանում։ Հետո էլ Կամիլան թագուհի դարձավ։ Եթե առարկեք, թե իրականում ոչ լիարժեք թագուհի է, կհակադարձեմ՝ թագուհու ոչ լիարժեքը ո՞րն է, եթե նույնիսկ կարողանում է այնպես անել, որ արքայազն Հարրիին ընդամենը կես ժամով են թույլատրում շփվել քաղցկեղով հիվանդ հոր հետ։
Չարլզ 3-րդը չի ուզում հանդիպել արքայազն Հարրիի հետ, քանի որ ժամանակ չունի․ ԶԼՄ
Ճիշտ է` բրիտանական լրատվամիջոցներից շատերը փաստում են, որ Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլն էլ, կներեք, մի բարի պտուղ չեն։ Ի՜նչ ասես՝ ասել են Կամիլայի հասցեին, որը երկար ժամանակ ստիպված լռել է, բայց հիմա, դառնալով թագուհի և շատ որոշակի իշխանական լծակներ ձեռք բերելով, որոշել է այլևս չթաքցնել իրական զգացմունքները խորթ տղայի և նրա կնոջ նկատմամբ ու, այսպես ասած, «փողով պատժել» նրանց՝ զրկելով թագավորական ժառանգությունից։ Եվ ոչ միայն ժառանգությունից։ Թեև Հարրին վաղուց էր հրաժարվել թագավորական տիտղոսներից և հայտարարել, որ այլևս չի կատարելու թագավորական անդամի պարտականությունները, այսինքն` չի մասնակցելու պաշտոնական արարողություններին և ընդունելություններին, նրա ընտանիքը որոշ արտոնություններ պահպանել էր։ Հիմա խորթ մայրը նրան ուզում է դարձնել, այսպես ասենք, «պաշտոնական իզգոյ», այսինքն՝ «օրենքով ընչազուրկ»։
Այդքանը բավարար չէր, օրերս էլ մի սպառնալիք է հնչել օվկիանոսի մյուս կողմից։ Որքան էլ տարօրինակ է, արքայազնի և նրա կնոջ դեմ Կամիլայի նախաձեռնած արշավին է միացել Դոնալդ Թրամփը, որը Հարրիին մեղադրել է թագավորական ընտանիքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Թրամփը Մեգան Մարքլի նկատմամբ հակակրանք էր տածում վաղուց. դեռ այն օրվանից, երբ արքայազնի կինը նրան կնատյաց անվանեց և հայտարարեց, թե քվեարկելու է Ջո Բայդենի օգտին։ Հիմա էլ նախկին նախագահը լրատվամիջոցներին հայտնել է, որ նոյեմբերին վերընտրվելու դեպքում կվերանայի արքայազնին և նրա ընտանիքին անվտանգության ծառայություններ մատուցելու պարտավորությունը։ «Թիկնապահներ են ուզում` թող իրենք էլ վճարեն դրա համար»,- ասել է Թրամփը։ Սակայն ամեն ինչից երևում է, որ եթե նա կրկին նախագահ դառնա, Հարրիին ավելի մեծ փորձություններ են սպասում։ Նրան կարող են պարզապես արտաքսել Ամերիկայից։
Այս դեպքում արդեն արքայազնը ինքն իրեն էլ պիտի մեղադրի։ Իր վերջին ինքնակենսագրական գրքում Հարրին անկեղծորեն պատմել է, որ ժամանակին թմրանյութ է օգտագործել։ Եվ հենց այս օրերին ամերիկյան դատարաններից մեկը սկսել է քննել այն հարցը, թե արդյոք իշխանությունները չե՞ն խախտել օրենքը, երբ ներգաղթի թույլտվություն են տվել արքայազն Հարրիին։ Փաստաբանները համոզված են, որ գոյություն ունի ընդամենը երկու տարբերակ, Հարրիի համար՝ մեկը մյուսից վատը։ Տարբերակ առաջին՝ իշխանությունները վիզան տրամադրելիս չգիտեին, որ ներգաղթողը նախկինում թմրանյութ է օգտագործել, քանի որ այն ժամանակ արքայազնը դա չէր խոստովանել իր գրքում։ Ուրեմն ներգաղթի թույլտվությունը պետք է վերանայվի` հաշվի առնելով նոր հանգամանքները։ Եվ երկրորդ տարբերակը՝ արքայազնը միտումնավոր թաքցրել է թմրանյութի փաստը, և այդ դեպքում նրա վիզան պետք է անմիջապես չեղյալ համարվի, ինքն էլ արտաքսվի երկրից։
Հիմա ասեք՝ ի՞նչ անի խեղճ մարդը, եթե նոյեմբերին իրոք վերընտրվի Դոնալդ Թրամփը և մեծ հաճույքով թույլ տա, որ արքայազնին արտաքսեն Ամերիկայից։ Ընտանիքին վերցնի ու գնա Կանադա՞։ Բայց ախր Կանադայի ղեկավարը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի միապետն է։ Ու քանի որ նրա վատառողջության պատճառով միապետի առնվազն որոշ գործառույթներ հիմա Կամիլան է կատարում, այդ կնոջ ձեռքերը Հարրիին Կանադայում ավելի հեշտ կհասնեն։
Մի խոսքով, արքայազնի ընտանիքին առաջիկայում հանգիստ կյանք չի սպասում։ Իսկ միգուցե Հարրին և նրա կինը հենց դա էլ ուզո՞ւմ են։ Չէ՞ որ այստեղ սկզբունքային հարց կա. իսկ որն է նախընտրելին՝ մնալ թագավորական ընտանիքի անդամ, ապրել թագավորական պալատներից մեկում, ամեն օր մասնակցել ձանձրալի ու տաղտկալի արարողություններին, ճոռոմ ճառեր արտասանել «ընտրյալների» առջև, շփվել իրենց վերնախավի սերուցքը համարող մեծամիտների հետ, թե՞ ապրել ազատ և անկախ, չվախենալ ճշմարտությունն ասել նրանց երեսին, ովքեր խորշում են ճշմարտությունից, բայց վճարել դրա գինը ժառանգությունից և վիզայից զրկվելու տեսքով։ Դուք ո՞ր տարբերակը կընտրեիք։
Ջոան Ռոուլինգ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Շատ կուզեի մի օր հանդիպել Հարրի Փոթերին և ներողություն խնդրել նրանից. Ջոան Ռոուլինգ
Լրահոս
0