https://arm.sputniknews.ru/20240226/19-patahar-7-orum-erevan-avtvobusn-ampvopel-e-shabaty-72701769.html
19 պատահար` 7 օրում․ «Երևան ավտոբուսն» ամփոփել է շաբաթը
19 պատահար` 7 օրում․ «Երևան ավտոբուսն» ամփոփել է շաբաթը
Sputnik Արմենիա
Անցած շաբաթվա ընթացքում շահագործման են հանձնվել երկու նոր երթուղիներ։ 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T10:40+0400
2024-02-26T10:40+0400
2024-02-26T13:45+0400
երևան
ավտոբուս
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/861/06/8610605_0:83:1600:983_1920x0_80_0_0_8a471c7baa1c89158b40fb9d4f624fa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ից 67 համարի ավտոբուսայի երթուղին կսպասարկի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին տեղեկացրեց ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։ Մինչ այդ երթուղին սպասարկում էր մասնավոր ընկերություն։Ե՞րբ գիծ դուրս կգան 30 նոր ավտոբուսները. Ավինյանը հարկերը վճարելու հանձնարարական տվեցԱյս շաբաթ նաև երթուղի են դուրս եկել 64 համարը սպասարկող նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսները։ Երթուղին Նոր Նորք վարչական շրջանը կապում է Էրեբունի վարչական շրջանի հետ, ինչպես նաև համար 13 երթուղին, որը Սարի թաղը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ:Մանուկյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում «Հագեր» մակնիշի ավտոբուսներից երթուղի են դուրս եկել 682-ը՝ նախատեսված 832-ի փոխարեն, «Ժոնգ տոնգ»-ներից 2086-ը՝ նախատեսված 1997-ի փոխարեն, «ՄԱՆ»-երից 512-ը՝ 490-ի փոխարեն, փոքր դասի միկրոավտոբուսներից՝ 528-ը՝ 399-ի փոխարեն։Նախատեսվում է Երևանի համար ձեռք բերել 250 հատ 18–մետրանոց էլեկտրական ավտոբուս. Ավինյան«Տոկոսային հարաբերակցությամբ ընդամենը 4,4 տոկոսով պակաս։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 19 պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- հայտնեց ՓԲԸ տնօրենը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների համալիր ծրագրի շրջանակում 2024 թվականին նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս։ Զուգահեռ կներդրվեն հավելյալ ավտոբուսային գծեր, ամբողջապես կներդրվի միասնական տոմսային համակարգը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/861/06/8610605_90:0:1510:1065_1920x0_80_0_0_038dfd4dafb4abd76c2bfd7076f64d31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, ավտոբուս, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
երևան, ավտոբուս, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն
19 պատահար` 7 օրում․ «Երևան ավտոբուսն» ամփոփել է շաբաթը
10:40 26.02.2024 (Թարմացված է: 13:45 26.02.2024) Անցած շաբաթվա ընթացքում շահագործման են հանձնվել երկու նոր երթուղիներ։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մարտի 1-ից 67 համարի ավտոբուսայի երթուղին կսպասարկի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին տեղեկացրեց ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։ Մինչ այդ երթուղին սպասարկում էր մասնավոր ընկերություն։
Այս շաբաթ նաև երթուղի են դուրս եկել 64 համարը սպասարկող նոր «Ժոնգ տոնգ» ավտոբուսները։ Երթուղին Նոր Նորք վարչական շրջանը կապում է Էրեբունի վարչական շրջանի հետ, ինչպես նաև համար 13 երթուղին, որը Սարի թաղը կապում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետ:
«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 66 երթուղիներում փաստացի աշխատել է ընդհանուր 3679 տրանսպորտային միջոց՝ նախատեսված 3850-ի փոխարեն։
Մանուկյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում «Հագեր» մակնիշի ավտոբուսներից երթուղի են դուրս եկել 682-ը՝ նախատեսված 832-ի փոխարեն, «Ժոնգ տոնգ»-ներից 2086-ը՝ նախատեսված 1997-ի փոխարեն, «ՄԱՆ»-երից 512-ը՝ 490-ի փոխարեն, փոքր դասի միկրոավտոբուսներից՝ 528-ը՝ 399-ի փոխարեն։
«Տոկոսային հարաբերակցությամբ ընդամենը 4,4 տոկոսով պակաս։ Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 19 պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- հայտնեց ՓԲԸ տնօրենը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների համալիր ծրագրի շրջանակում 2024 թվականին
նախատեսում է ներմուծել ևս 200 ավտոբուս։ Զուգահեռ կներդրվեն հավելյալ ավտոբուսային գծեր, ամբողջապես կներդրվի միասնական տոմսային համակարգը։