https://arm.sputniknews.ru/20240224/rusastany-chi-cankanum-pchacnel-haraberutjunnery-hajastani-het-emhk-pvokhtnoren-72662935.html
Ռուսաստանը չի ցանկանում փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները. ԵՄՀԿ փոխտնօրեն
Ռուսաստանը չի ցանկանում փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները. ԵՄՀԿ փոխտնօրեն
Sputnik Արմենիա
Դմիտրի Սուսլովը համոզված է, որ ՌԴ խուսափելու է Հայաստանի վրա տնտեսական ճնշման միջոցներից։ 24.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-24T13:21+0400
2024-02-24T13:21+0400
2024-02-24T17:07+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/515/35/5153584_0:79:1600:980_1920x0_80_0_0_b17afb134296ef01a351affbdb0786c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի ցանկանում կործանել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց կարող է սկսել ՀՀ–ին դիտարկել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ։ Այս մասին ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։Նրա խոսքով` Մոսկվան հույս ունի, որ որոշակի եզրակացություններ կարվեն, և ձգտում է նվազեցնել ռիսկերը։ Փորձագետը համոզված է նաև, որ ՌԴ–ն խուսափելու է Հայաստանի վրա տնտեսական ճնշման միջոցներից, քանի որ պատժամիջոցային ճնշման պայմաններում ՀՀ–ն եղել և շարունակում է մնալ կարևոր առևտրատնտեսական գործընկեր։«Այն պահից, երբ ՌԴ–ն սկսի Հայաստանն ընկալել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ, հետևանքները հանրապետության համար տխուր կլինեն։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքականության շարունակության արդյունքը կլինի նրա դեմ ուրիշների կողմից ուժի զանգվածային կիրառումը։ Օրինակ` Թուրքիայի, որն արդեն ԼՂ–ում պատերազմել է Հայաստանի հետ», – ասաց Սուսլովը։Նա կարծում է, որ Հայաստանի անվտանգության հարցում իրավիճակի վատթարացման, իրավիճակի խորացման հետ զուգահեռ հայ հասարակությունը ստիպված կլինի եզրակացություններ անել։ՌԴ–ն հասկանում է, թե ԱՄՆ-ն և դաշնակիցները ինչ ճնշում են գործադրում Հայաստանի վրա. դեսպանՀիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/515/35/5153584_140:0:1560:1065_1920x0_80_0_0_a84387effae09653b8dfde83faa5dc75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Ռուսաստանը չի ցանկանում փչացնել Հայաստանի հետ հարաբերությունները. ԵՄՀԿ փոխտնօրեն
13:21 24.02.2024 (Թարմացված է: 17:07 24.02.2024) Դմիտրի Սուսլովը համոզված է, որ ՌԴ խուսափելու է Հայաստանի վրա տնտեսական ճնշման միջոցներից։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը չի ցանկանում կործանել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց կարող է սկսել ՀՀ–ին դիտարկել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ։ Այս մասին ասաց Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Երևանում անցկացվող «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ։
«Ռուսաստանը չի ցանկանում փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ` հասկանալով, որ քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը։ Մոսկվան հիմա ազդակներ է ուղարկում այն մասին, որ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը չի նպաստում անվտանգությանն ու բարգավաճմանը», – նշեց փորձագետը։
Նրա խոսքով` Մոսկվան հույս ունի, որ որոշակի եզրակացություններ կարվեն, և ձգտում է նվազեցնել ռիսկերը։ Փորձագետը համոզված է նաև, որ ՌԴ–ն խուսափելու է Հայաստանի վրա տնտեսական ճնշման միջոցներից, քանի որ պատժամիջոցային ճնշման պայմաններում ՀՀ–ն եղել և շարունակում է մնալ կարևոր առևտրատնտեսական գործընկեր։
«Այն պահից, երբ ՌԴ–ն սկսի Հայաստանն ընկալել որպես Արևմուտքի հակառուսական պլացդարմ, հետևանքները հանրապետության համար տխուր կլինեն։ Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքականության շարունակության արդյունքը կլինի նրա դեմ ուրիշների կողմից ուժի զանգվածային կիրառումը։ Օրինակ` Թուրքիայի, որն արդեն ԼՂ–ում պատերազմել է Հայաստանի հետ», – ասաց Սուսլովը։
Նա կարծում է, որ Հայաստանի անվտանգության հարցում իրավիճակի վատթարացման, իրավիճակի խորացման հետ զուգահեռ հայ հասարակությունը ստիպված կլինի եզրակացություններ անել։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։