https://arm.sputniknews.ru/20240224/nvor-nvorqi-taghapetarani-ughghutjamb-krakats-andzy-hajtnabervel-e-qkn-manramasner-e-hajtnum-72678904.html
Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակած անձը հայտնաբերվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակած անձը հայտնաբերվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Երիտասարդի մեքենան խուզարկել են և կասկածելի փաթեթներ հայտնաբերել, նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ 24.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-24T17:40+0400
2024-02-24T17:40+0400
2024-02-24T17:42+0400
հայաստան
նոր նորք
կրակոց
քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72485862_0:271:1600:1171_1920x0_80_0_0_7212683e60ec7c2ee46e8f4984fa2d75.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Փետրվարի 20-ին լուր տարածվեց, որ կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ, ավելի ուշ ՔԿ–ն տեղեկացրեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։Վերադարձել է ավտոմեքենայի մոտ, մինչև նստելը կրակոցներ արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք, հետո այնուհետև նստելով ավտոմեքենան` վարելու ընթացքում նշված ատրճանակով կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։Փետրվարի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի 23-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով։ Միջնորդությունը բավարարվել է:Երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել:Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ ավտոմեքենայում՝ դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով։ Նշանակվել է փորձաքննություն։Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
նոր նորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72485862_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7e8b94c0bd6ffb5c1f75eb1689dd2b3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նոր նորք, կրակոց, քննչական կոմիտե
հայաստան, նոր նորք, կրակոց, քննչական կոմիտե
Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակած անձը հայտնաբերվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
17:40 24.02.2024 (Թարմացված է: 17:42 24.02.2024) Երիտասարդի մեքենան խուզարկել են և կասկածելի փաթեթներ հայտնաբերել, նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Երևան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրի վարչական շենքի և հարակից այլ օբյեկտների ուղղությամբ կրակոցներ արձակած անձը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 20-ին լուր տարածվեց, որ
կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ, ավելի ուշ
ՔԿ–ն տեղեկացրեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Տեսանկարահանող սարքերի արձանագրած նյութերն ուսումնասիրելու և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարած անձը Երևանի 23-ամյա բնակիչ է։ Նա փետրվարի 19-ին` ժամը 19։45-ի սահմաններում, իր վարած «NISSAN SENTRA» մակնիշի ավտոմեքենան կայանել է թաղապետարանի շենքի հետնամասում, մեքենայի ուղևորի հետ քայլել մոտակա զինվորական պարագաների խանութ, ձեռքին առկա ատրճանակին նմանվող առարկայի համար գնել թվով 3 հատ գազի գլանակ։
Վերադարձել է ավտոմեքենայի մոտ, մինչև նստելը կրակոցներ արձակել Պ. Սաֆյան անցուղուց դեպի հարակից այգու տարածք, հետո այնուհետև նստելով ավտոմեքենան` վարելու ընթացքում նշված ատրճանակով կրակոցներ է արձակել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքի պատուհաններին, առաջ ընթանալու ընթացքում՝ նաև «Ա.Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ շենքի պատուհաններին, ինչպես նաև ավտոկայանատեղիում կայանված «NISSAN TIDA» ավտոմեքենայի հողմապակուն։
Փետրվարի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի 23-ամյա բնակչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով։ Միջնորդությունը բավարարվել է:
Երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել:
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է թվով 15 փամփուշտ, իսկ ավտոմեքենայում՝ դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 1,5 գրամ քաշով, ինչպես նաև 5 հատ կարմիր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ՝ ընդհանուր 11.02 գրամ քաշով զանգվածով։ Նշանակվել է փորձաքննություն։
Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։