00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ հաշմանդամություն ունեցողները չեն ուզում օգտվել անձնական օգնականի ծառայությունից

© Sputnik / Asatur YesayantsГоар Навасардян
Гоар Навасардян - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2024
Բաժանորդագրվել
2024 թ–ի սկզբից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, ըստ որի` հաշմանդամություն ունեցող անձիք կարող են օգտվել «Անձնական օգնականի» ծառայությունից։ Sputnik Արմենիան ծրագրի դրական ու բացասական կողմերի մասին զրուցել է պաշտոնական կողմի և պոտենցիալ շահառուների հետ։
Հաշմանդամություն ունեցող 100 անձ այս տարի կկարողանա անձնական օգնական ունենալ` մարդ, որն օրվա ընթացքում կլինի հաշմանդամություն ունեցող անձի հետ և կօգնի ներառվել համայնքում, անկախ ապրել, օգտվել հանրությանը հասանելի ծառայություններից ու չմեկուսանալ մարդկանցից։
Կառավարության որոշման համաձայն` այս ծրագրի շահառու կարող են դառնալ 15 տարին լրացած, աշխատող կամ սովորող, խոր կամ ծանր (մտավորի դեպքում` նաև միջին) աստիճանի ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող անձինք։
2023 թ.–ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անցկացրել է 3–ամսյա փորձնական ծրագիր, որի արդյունքում մի շարք փոփոխություններ են կատարվել։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ–ները երկար են պայքարել այս որոշման համար։ Ըստ նրանց` անձնական օգնականի ինստիտուտն ամենակարևոր գործառույթներից մեկն է։ Բայց միևնույն ժամանակ արձանագրում են, որ այս պահին ծրագիրն ունի բազմաթիվ բացեր ու թերություններ, որոնք հաշմանդամություն ունեցողներին խանգարում են դառնալ շահառու։
Առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Գոհար Նավասարդյանն առանց անվասայլակի տեղաշարժվել չի կարողանում։ Բայց դա չի խանգարում, որ նա ակտիվ կյանք վարի` աշխատում է, սպորտով զբաղվում ու անգամ մեքենա է վարում։
© Sputnik / Asatur YesayantsԳոհար Նավասարդյան
Гоар Навасардян - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Գոհար Նավասարդյան
Այս ամենը նա չի կարող անել, եթե կողքին մշտապես չլինի մեկը, ով կօգնի սայլակից վեր կենալ, նստել ավտոմեքենա կամ հակառակը (հիմա դա անում են ընտանիքի անդամները կամ գործընկերները)։ Այսինքն` անձնական օգնականի կարիք նա շատ ունի։ Գոհարը բոլոր կետերով համապատասխանում է ծրագրի շահառու լինելուն, բայց ուսումնասիրելով ծրագրի մասնակից դառնալու բոլոր պայմաններն ու մանրամասները` որոշել է չդիմել, որպեսզի հետագայում այլ խնդիրների առաջ չկանգնի։
«Սկսենք նրանից, որ Մալաթիա–Սեբաստիայի տարածքային սոցիալական բաժնում այն մասնագետը, որ զբաղվում է անձնական օգնականի տրամադրման հարցով, նստում է երկրորդ հարկում, վերելակ չկա, այսինքն` սայլակով նրա մոտ հասնելու հնարավորություն չունեմ։ Դա մի կերպ հաղթահարեցի` խնդրեցի, եկան, գրկեցին, բարձրացրին, բայց հետո էլ պայմաններին ծանոթացա ու հասկացա, որ չեմ գնա այդ ռիսկին»,– Sputnik Արմենիային ասաց նա։
Բանն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձը ծրագրին մասնակցելուց առաջ պետք է հրաժարվի իր նախկին կարգից (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ) և կարգ ստանա նոր չափորոշիչով (խոր, ծանր, միջին, թեթև)։ Հաշմանդամություն ունեցող անձինք նախ չեն ուզում հիվանդանոցային քաշքշուկի մեջ ընկնել, տարբեր ստուգումներ անցնել արդեն ցմահ ստացած կարգը փոխելու համար։ Բացի այդ, նրանք մտավախություն ունեն, որ այսպես նրանց կարգը կփոխվի ու արդյունքում կզրկվեն արտոնություններից։
«Եթե ուզում ես մասնակցել ծրագրին, պետք է կարգերից հրաժարվես ու նոր փորձաքննություն անցնես։ Հիմա ես ունեմ 1-ին կարգի հաշմանդամություն ցմահ, բայց բժիշկը նշել է, որ ես աշխատունակ եմ, այսինքն` իմ խնդիրը խոր չէ։ Եթե համաձայնեմ, գուցե առաջին կարգից զրկվեմ, այսինքն` բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունից ու մի շարք այլ առավելություններից, բայց նաև գուցե չկարողանամ օգտվել ծրագրից։ Փաստորեն կտուժեմ երկու անգամ»,– նշում է Գոհարը։
Երևանի 10 գետնանցումում հատուկ վերելակներ կլինեն հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար
Հաշմանդամություն ունեցող անձինք պնդում են, որ ճիշտ չեն հաշվարկված նաև շահառու դառնալու սահմանափակումները` կապված անձի աշխատող կամ սովորող լինելու և տարիքի հետ։
«Եթե վերցնում ենք միայն աշխատողներին, ապա դա արդեն շատ քիչ մարդկանց է վերաբերում, որովհետև հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձինք կան, որ չեն աշխատում հենց այն պատճառով, որ չունեն օգնական ու չեն կարողանում անգամ տնից դուրս գալ։ Ինչ վերաբերում է տարիքին, ապա այսպես ստացվում է, որ 15 տարեկանից ցածր դպրոցականները, որ անձնական օգնականի կարիք շատ ունեն արտադասարանական խմբակների հաճախելու կամ թատրոն, այգի կամ այլ ժամանցի վայր գնալու համար, պարզապես չեն կարող օգտվել այս ծրագրից, ինչը, կարծում եմ, արդար չէ»,– Sputnik Արմենիային ասաց «Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի» հաղորդակցության պատասխանատու Սիփան Ասատրյանը։
© Sputnik / Aram NersesyanՍիփան Ասատրյան
Член коалиции инклюзивных правовых реформ и координатор коммуникаций Сипан Асатрян - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Սիփան Ասատրյան
Խնդրահարույց է նաև ժամերի քանակը, որ անձնական օգնականը պետք է անցկացնի հաշմանդամություն ունեցող անձի հետ։ Խոր հաշմանդամության դեպքում ամսական հաշվառվում է 140 ժամ, ծանրի դեպքում` 120 ժամ, միջինի դեպքում`100 ժամ։
Սիփան Ասատրյանը հաշվարկել է` ստացվում է, որ անձնական օգնականը խոր հաշմանդամություն ունեցողի հետ կարող է անցկացնել օրական 5- 6 ժամ։ Այսպես ծրագիրը, ըստ նրա, չի իրականանա։
«Պատկերացրեք` հաշմանդամություն ունեցող անձը, որն ապրում է մոտակա մարզում, սովորելու համար պետք է ամեն օր գա Երևան ու հետ գնա։ 1.5 ժամում հասավ Երևան, 1.5 ժամ էլ վերադառնալու համար, մնաց 3 ժամ, ո՞նց եք պատկերացնում` գալու է, դասերի կեսից ժամանակը լրանա, թողնի–գնա՞` չապահովելով նրա վերադարձը տուն։ Այլ վայրեր գնալու մասին էլ, բնականաբար, խոսք լինել չի կարող։ Աբսուրդներից մեկն է սա»,– ասում է նա։
Մյուս խնդիրը, ըստ ծրագրի պոտենցիալ շահառուների, անձնական օգնականի ընտրության հարցն է։ Կառավարության որոշման մեջ ասվում է, որ անձնական օգնական կարող է դառնալ ցանկացած տարիքի անձ, որևէ կրթական պահանջ չկա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը բացատրում է` որպեսզի ավելի շատ մարդ ներգրավի ծրագրում։
© Sputnik / Aram NersesyanԱննա Հակոբյան
Начальник отдела по вопросам лиц с инвалидностью Министерства труда и социальных вопросов Анна Акобян - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Աննա Հակոբյան
Անձնական օգնական չեն կարողանա դառնալ միայն այն մարդիկ, որոնք դատապարտված են, և նրանց պատիժը մարված կամ հանված չէ։ Պարտադիր է միայն հատուկ վերապատրաստում անցնելը։ Ի դեպ, շահառուն ինքը կարող է անձնական օգնական ընտրել ոչ միայն պետության ներկայացրած ցանկից, այլ նաև իր ընտանիքի անդամին կամ բարեկամին։ Նա կարող է ընտրել նաև իր օգնականի սեռը, տարիքն ու սովորությունները։
«Ունիսոն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ալավերդյանը կարծում է, որ սա ճիշտ մոտեցում չէ։ Նախ որովհետև անձնական օգնականին պետք է վերապատրաստի հենց հաշմանդամություն ունեցող անձը` իր կարիքներին համապատասխան, իսկ պետությունը միայն պետք է ֆինանսավորի այդ գործընթացը։ Ալավերդյանի կարծիքով` խնդիր է նաև, որ թույլատրվում է անձական օգնական ընտրել ընտանիքի անդամին։
© Sputnik / Andranik GhazaryanԱրմեն Ալավերդյան
Исполнительный директор ОО Унисон Армен Алавердян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Արմեն Ալավերդյան
«Ծրագիրը ստեղծված է հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի առաջխաղացման համար։ Եթե անձնական օգնականը լինի ընտանիքի անդամ, որն այսպես թե այնպես այդ օգնությունը տրամադրում է հաշմանդամություն ունեցող անձին, ապա գաղափարն այլևս չի իրագործվի։ Կստացվի, որ ուղղակի դրամական միջոցներ կմտնեն այդ ընտանիք (անձնական օգնականը յուրաքանչյուր ժամի համար պետությունից կստանա 1050 դրամ վարձավճար), բայց ծրագրի գործառույթը չի կատարվի»,– ասում է նա։
Չնայած հաշմանդամություն ունեցող անձանց բազմաթիվ դժգոհություններին` ծրագիրն արդեն գործարկվում է։ Նախարարությունում հիմա ուսումնասիրում են թե՛ շահառուների, թե՛ անձնական օգնականների դիմումները։
Լրահոս
0