https://arm.sputniknews.ru/20240224/aats-sahmanapah-jvokati-5-nvor-ughekal-e-bacvel-abazjany-shrjajc-e-katarel-zvoramasum-72670660.html
ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում
ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում
Sputnik Արմենիա
Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանապահ ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից միջոցներով։ 24.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-24T15:15+0400
2024-02-24T15:15+0400
2024-02-24T15:24+0400
հայաստան
սահման
արմեն աբազյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/18/72671807_0:0:1156:650_1920x0_80_0_0_c3831707f2111bc15b68150294a5b1b2.jpg
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 ուղեկալ է բացվել, և դրանց կից սպայական կացարաններ են շահագործման հանձնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվության բաժինը` նշելով, որ բացման արարողությանը մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանը։«Տարածաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է պետական սահմանի ձգվածությունը»,- իր խոսքում է ասել է Աբազյանը։Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանապահ ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակաբար համալրվում են տարբեր նշանակության տեխնիկական միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր և ցանցարկղերով սարքավորված դիտման կետեր:Աբազյանը շեշտել է, որ սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայականն են տարածաշրջանում տարածված ռիսկերի պայմաններում՝ ապօրինի թմրաշրջանառությունից մինչև ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչև մաքսանենգություն։Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից փուլային տարբերակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ: Նոր ձևավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանային ուղեկալներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/18/72671807_289:0:1156:650_1920x0_80_0_0_cea85b8d2904dd4ad77e5f01b149e24f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահման, արմեն աբազյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, սահման, արմեն աբազյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 նոր ուղեկալ է բացվել․ Աբազյանը շրջայց է կատարել զորամասում
15:15 24.02.2024 (Թարմացված է: 15:24 24.02.2024) Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանապահ ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից միջոցներով։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ջոկատի 5 ուղեկալ է բացվել, և դրանց կից սպայական կացարաններ են շահագործման հանձնվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության լրատվության բաժինը` նշելով, որ բացման արարողությանը մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն,
գեներալ-մայոր Արմեն Աբազյանը։
«Տարածաշրջանային գործընթացները ցույց են տալիս, որ փաստացի ավելացել է պետական սահմանի ձգվածությունը»,- իր խոսքում է ասել է Աբազյանը։
Սյունիք, Ճակատեն, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ սահմանապահ ուղեկալներն ամբողջությամբ ապահովված են ժամանակակից տեխնիկայով, սպառազինությամբ, անհրաժեշտ պարագաներով: Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակաբար համալրվում են տարբեր նշանակության տեխնիկական միջոցներով, կահավորվել է 18 սահմանապահ կետ, կառուցվել են խրամատներ, կրակակետեր և ցանցարկղերով սարքավորված դիտման կետեր:
Աբազյանը շեշտել է, որ սահմանապահ զորքերի վերազինումն ու արդիականացումը ժամանակի հրամայականն են տարածաշրջանում տարածված ռիսկերի պայմաններում՝ ապօրինի թմրաշրջանառությունից մինչև ահաբեկիչների տեղափոխում, անօրինական միգրացիայից մինչև մաքսանենգություն։
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից փուլային տարբերակով պահպանության են ընդունել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ: Նոր ձևավորված տեղամասի պահպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում կառուցվել են ժամանակակից պահանջներին համապատասխան սահմանային ուղեկալներ: