https://arm.sputniknews.ru/20240223/verin-lars-tanvogh-tshanaparhy-pak-e-bernatarneri-hamar-72612258.html
Վերին Լարս տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վերին Լարս տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Գուդաուրի-Կոբի հատվածով կարող են երթևեկել միայն թեթև մարդատար ավտոմեքենաները։ 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T09:59+0400
2024-02-23T09:59+0400
2024-02-23T10:01+0400
հայաստան
վերին լարս
բեռնատար
ճանապարհ
անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1736/66/17366676_0:167:1601:1067_1920x0_80_0_0_36c4eef99d9d4ddcc8eea358614b7e17.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1736/66/17366676_0:0:1423:1067_1920x0_80_0_0_35ef8c32ff45254f8af5a4d992a5560d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վերին լարս, բեռնատար, ճանապարհ, անցակետ
հայաստան, վերին լարս, բեռնատար, ճանապարհ, անցակետ
Վերին Լարս տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար
09:59 23.02.2024 (Թարմացված է: 10:01 23.02.2024) Գուդաուրի-Կոբի հատվածով կարող են երթևեկել միայն թեթև մարդատար ավտոմեքենաները։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: