https://arm.sputniknews.ru/20240223/shurj-600-hajkakan-bernatar-e-kutakvel-verin-larsi-tshanaparhin-72642960.html
Շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի ճանապարհին
Շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի ճանապարհին
Sputnik Արմենիա
Ճանապարհը առավոտից փակ է բեռնատարների համար։ 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T16:19+0400
2024-02-23T16:19+0400
2024-02-23T16:21+0400
հայաստան
բեռնատար
վերին լարս
վահան հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51769609_0:0:1081:608_1920x0_80_0_0_06cbc42690dc45c277a85a5caf19ba38.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/18/51769609_0:0:811:608_1920x0_80_0_0_28ba34bcc0778f572e898b53943f0bc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բեռնատար, վերին լարս, վահան հակոբյան
հայաստան, բեռնատար, վերին լարս, վահան հակոբյան
Շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի ճանապարհին
16:19 23.02.2024 (Թարմացված է: 16:21 23.02.2024) Ճանապարհը առավոտից փակ է բեռնատարների համար։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ ձյան պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
«Մոտ 300 բեռնատար ունենք ՀՀ-ՌԴ ուղղությամբ ճանապարհին, մոտ նույն քանակությամբ` հակառակ ուղղությամբ»,– ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց
թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: