https://arm.sputniknews.ru/20240223/saakashvilu-tsanr-vitshaki-masin-khvosakcutjunnery-shaharkumner-ein-vrastani-varchapet-72648714.html
Սաակաշվիլու ծանր վիճակի մասին խոսակցությունները շահարկումներ էին․ Վրաստանի վարչապետ
Սաակաշվիլու ծանր վիճակի մասին խոսակցությունները շահարկումներ էին․ Վրաստանի վարչապետ
Sputnik Արմենիա
Սաակաշվիլին այլևս քաշի խնդիր չունի և հայտարարել է քաղաքականությանն ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին: 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T18:07+0400
2024-02-23T18:07+0400
2024-02-23T18:12+0400
միխեիլ սաակաշվիլի
վարչապետ
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67427143_0:0:1600:900_1920x0_80_0_0_d1fcf4adefe857d9b8b321aaec15160f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ծանր առողջական վիճակի մասին խոսակցությունները շահարկումներ էին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նա ներգրավված է մի քանի քրեական գործում։ Քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլուն դատապարտել են 3 տարվա, երկրորդում՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, նա մեղադրվում է 2007թ.-ի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման, պետբյուջեի միջոցների հափշտակման և սահմանն ապօրինի հատելու համար։ Դատարանները դեռ քննում են այդ գործերը։Բժիշկը հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը կրիտիկական էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին երկար կմնա բանտում, նա պատիժը կկրի սահմանված ամբողջ ժամկետով: Ներկայում Սաակաշվիլին բուժվում է Թբիլիսիի կլինիկայում, որտեղ հայտնվել է երկարատև հացադուլից հետո։ Իր դատավարություններին նա երբեմն միանում է հեռակա՝ ուղիղ եթերով։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67427143_93:0:1293:900_1920x0_80_0_0_9e3835e6eb1fc4664a9e7d7bdb77e995.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միխեիլ սաակաշվիլի, վարչապետ, վրաստանի հանրապետություն
միխեիլ սաակաշվիլի, վարչապետ, վրաստանի հանրապետություն
Սաակաշվիլու ծանր վիճակի մասին խոսակցությունները շահարկումներ էին․ Վրաստանի վարչապետ
18:07 23.02.2024 (Թարմացված է: 18:12 23.02.2024) Սաակաշվիլին այլևս քաշի խնդիր չունի և հայտարարել է քաղաքականությանն ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ծանր առողջական վիճակի մասին խոսակցությունները շահարկումներ էին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի հարցին, մենք հիշում ենք, որ երկու տարի շարունակ սպեկուլյատիվ արշավ էր ընթանում այն մասին, թե իբր նրա վիճակը ծանր էր և մահացու ելքի վտանգ կա։ Արդյունքում պարզվեց, որ դրանք շահարկումներ էին, ստեր։ Այսօր մենք տեսնում ենք, որ նա վերսկսել է բարձր կալորիականությամբ սննդի ընդունումը։ Հետևաբար, քաշի հետ կապված խնդիրներ այլևս չկան, և նա հայտարարել է քաղաքականությանն ակտիվորեն մասնակցելու մտադրության մասին»,-հայտարարել է Կոբախիձեն։
Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նա ներգրավված է մի քանի քրեական գործում։ Քաղաքական գործչին հեռակա կարգով դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլուն դատապարտել են 3 տարվա, երկրորդում՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, նա մեղադրվում է 2007թ.-ի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ավերման, պետբյուջեի միջոցների հափշտակման և սահմանն ապօրինի հատելու համար։ Դատարանները դեռ քննում են այդ գործերը։
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին երկար կմնա բանտում, նա պատիժը կկրի սահմանված ամբողջ ժամկետով: Ներկայում Սաակաշվիլին բուժվում է Թբիլիսիի կլինիկայում, որտեղ հայտնվել է երկարատև հացադուլից հետո։ Իր դատավարություններին նա երբեմն միանում է հեռակա՝ ուղիղ եթերով։