00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունը. Պեսկով

© Sputnik / Сергей ГунеевԴմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Դմիտրի Պեսկով
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել էին, որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չեն ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը, և առայժմ նման շփումներ չեն նախատեսվում։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):

«Այս պահին որևէ շփում չկա և չի եղել։ Բայց աշխատանքային շփումների շրջանակում, իհարկե, մենք մեր հայ բարեկամներից կճշտենք, թե ինչ նկատի ուներ։ Այդ պատճառով մենք կշարունակենք մեր երկխոսությունը Երևանի հետ», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա այսպես է պատասխանել հարցին` արդյոք Պուտինը Փաշինյանի հետ շփումներում չի՞ պատրաստվում հստակեցնել Հայաստանի` ՀԱՊԿ–ին անդամակցելու հարցը, թե՞ առայժմ ոչ մի շփում չկա պլաններում։
Պեսկովը «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է, որ Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցության սառեցման վերաբերյալ, հուսով են, որ հայ գործընկերների հետ շփումների արդյունքում կհստակեցվի այդ հայտարարության նշանակությունը։
ՌԴ նախագահի խոսնակն ընդգծել է, որ այս դեպքում շատ կարևոր է հասկանալ մանրամասները։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։
Լրահոս
0