https://arm.sputniknews.ru/20240223/hapk-y-meknabanel-e-nikvol-pashinjani-hajtararutjuny-72618810.html
ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։ 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T11:24+0400
2024-02-23T11:24+0400
2024-02-23T11:29+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48232509_0:72:1670:1011_1920x0_80_0_0_cdc95f3f44956b5f235aac63dfba47c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կազմակերպության վերաբերյալ վերջին հայտարարությունը։ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):ՀԱՊԿ քարտուղարությանը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48232509_102:0:1586:1113_1920x0_80_0_0_cd47e20e2df0477e017def3ac78e6de9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), նիկոլ փաշինյան
ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
11:24 23.02.2024 (Թարմացված է: 11:29 23.02.2024) ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀԱՊԿ քարտուղարությունը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` կազմակերպության վերաբերյալ վերջին հայտարարությունը։
ՀՀ վարչապետը
«France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
«Փաշինյանի` ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։
ՀԱՊԿ քարտուղարությանը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։
Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։