https://arm.sputniknews.ru/20240223/hajastany-chuni-tabuner-hamagvortsakcelu-i-shah-hajastani-hanrapetutjan-papikjan-72622592.html
Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ Պապիկյան
Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ Պապիկյան
Sputnik Արմենիա
ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ, ու սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից։ 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T12:29+0400
2024-02-23T12:29+0400
2024-02-23T12:35+0400
սուրեն պապիկյան
սեբաստիեն լըկորնյու
ֆրանսիա
նախարար
սպառազինություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/17/72616823_0:45:1405:835_1920x0_80_0_0_00ff7119597e054d00235639843c7609.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանն իր ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ ագրեսիայի ենթարկվեց ՀՀ սուվերեն տարածքը, օկուպացվեցին տարածքներ։ ՊՆ վարչական համալիրում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։«Հայաստանի սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենա։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և Հայաստանի պետականության շահերից։ Մենք այս հարցում շատ հստակ ենք և անթաքույց»,- ասաց Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ֆրանսիայի հետ այս համագործակցությունը հակադրության մեջ չի մտնում Ռուսաստանի հետ ունեցած պարտավորությունների հետ, նաև ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև արդյոք հաշվի առնվե՞լ են Իրանի տրամադրություններն այս հարցում։Նախարարը շեշտեց՝ Ֆրանսիայի հետ համագործակցությանը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ մեկի դեմ չէ։Հիշեցնենք` Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել փետրվարի 22–ին։Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ՊՆ վարչական համալիրում փետրվարի 23–ին տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։Ֆրանսիայի ԶՈւ նախարարը Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով Հայաստանին կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/17/72616823_99:0:1348:937_1920x0_80_0_0_b38ed18599d002d09944334fffd5db6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, սեբաստիեն լըկորնյու, ֆրանսիա, նախարար, սպառազինություն, հայաստան
սուրեն պապիկյան, սեբաստիեն լըկորնյու, ֆրանսիա, նախարար, սպառազինություն, հայաստան
Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության․ Պապիկյան
12:29 23.02.2024 (Թարմացված է: 12:35 23.02.2024) ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենալ, ու սա բխում է Հայաստանի ժողովրդի և պետականության շահերից։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանն իր ռազմատեխնիկական համագործակցությունը դիվերսիֆիկացնելու խնդիր է դրել 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ ագրեսիայի ենթարկվեց ՀՀ սուվերեն տարածքը, օկուպացվեցին տարածքներ։ ՊՆ վարչական համալիրում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հայաստանի սուվերեն իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է որոշել՝ ում հետ և ինչ աստիճանի համագործակցություն ունենա։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և Հայաստանի պետականության շահերից։ Մենք այս հարցում շատ հստակ ենք և անթաքույց»,- ասաց Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ֆրանսիայի հետ այս համագործակցությունը հակադրության մեջ չի մտնում Ռուսաստանի հետ ունեցած պարտավորությունների հետ, նաև ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև արդյոք հաշվի առնվե՞լ են Իրանի տրամադրություններն այս հարցում։
Նախարարը շեշտեց՝ Ֆրանսիայի հետ համագործակցությանը հանուն Հայաստանի Հանրապետության է և որևէ մեկի դեմ չէ։
«Դա մեր իրավունքն է` համագործակցել և՛ Ֆրանսիայի հետ, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ երկրների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունն այլ գործընկերներ հետ, կարծում եմ՝ նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերներն ու մնացած բոլոր գործընկերները, որովհետև Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասաց նախարար Պապիկյանը։
Լըկորնյուին օդանավակայանում դիմավորել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։
ՊՆ վարչական համալիրում փետրվարի 23–ին տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի
դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։
Ավելի վաղ «Le Figaro»-ն էլ գրել էր, որ
Ֆրանսիան Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ, որում կլինեն գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադիոլոկացիոն կայաններ։
Ֆրանսիայի ԶՈւ նախարարը Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում հաստատեց այդ լուրը` հավելելով, որ շուտով
Հայաստանին կմատակարարվեն նաև ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ։