https://arm.sputniknews.ru/20240223/hajastani-agn-n-ardzaganqel-e-garegin-nzhdehi-hascein-israjeli-despani-khvosqerin-72590665.html
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
Sputnik Արմենիա
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում անընդունելի են համարում ինչպես անհանդուրժողականության վրա հիմնված գործողությունները, այնպես էլ այդ թեմայով... 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T08:55+0400
2024-02-23T08:55+0400
2024-02-23T10:08+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իսրայել
գարեգին նժդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ ԱԳՆ-ն Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։ Իր գրառման մեջ նա նշել էր Հայաստանի ԱԳՆ-ի էջը X-ում։Քանի որ հրապարակային մեկնաբանություն չեղավ, Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Լիոնի հայտարարությունները։ ԱԳՆ-ն լրացուցիչ ժամանակ խնդրեց և պատասխանեց մեկ ամիս անց: Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունն անթույլատրելի է համարում անհանդուրժողականության, ազգային կամ կրոնական հիմքով ցանկացած գործողություն, ինչպես նաև վերջինիս որևէ շահարկում` լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով:Նշենք, որ նույնիսկ խորհրդային իշխանությունները Նժդեհին չեն մեղադրել նացիստներին հանցակից լինելու մեջ։ Առավել ևս, նա հայրենիքի դավաճան չի եղել, քանի որ երբեք ԽՍՀՄ քաղաքացի չի եղել։ ԽՍՀՄ-ում նրան մեղադրում էին «հակահեղափոխական գործունեության», «հակասովետական» ապստամբության և «այդ ապստամբության ժամանակ կոմունիստների զանգվածային սպանությունների» համար։Քաջ ու անշահախնդիր․ Բուլղարիայում Նժդեհի մասին ֆիլմ են նկարել
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իսրայել, գարեգին նժդեհ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իսրայել, գարեգին նժդեհ
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Գարեգին Նժդեհի հասցեին Իսրայելի դեսպանի խոսքերին
08:55 23.02.2024 (Թարմացված է: 10:08 23.02.2024) Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում անընդունելի են համարում ինչպես անհանդուրժողականության վրա հիմնված գործողությունները, այնպես էլ այդ թեմայով շահարկումները:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ ԱԳՆ-ն
Sputnik Արմենիա գործակալության համար մեկնաբանել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնի՝ դեռևս հունվարի 1-ին արված արտահայտությունները հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի մասին։
Գարեգին Նժդեհի ծննդյան օրը մի խումբ անձինք ակցիա են անցկացրել նրա հուշարձանի առջև՝ նացիստական խորհրդանիշներ օգտագործելով: Դրանից հետո Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) X սոցցանցում գրել էր, որ «նացիստների հանցակից Գարեգին Նժդեհի փառաբանումն անընդունելի է», և որ «իշխանությունները պետք է ամուր դիրքորոշում որդեգրեն նեոնացիզմի և հակասեմականության ցանկացած ձևի դեմ»։ Իր գրառման մեջ նա նշել էր Հայաստանի ԱԳՆ-ի էջը X-ում։
Քանի որ հրապարակային մեկնաբանություն չեղավ,
Sputnik Արմենիան հարցում ուղարկեց ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել Լիոնի հայտարարությունները։ ԱԳՆ-ն լրացուցիչ ժամանակ խնդրեց և պատասխանեց մեկ ամիս անց: Գերատեսչությունից հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունն անթույլատրելի է համարում անհանդուրժողականության, ազգային կամ կրոնական հիմքով ցանկացած գործողություն, ինչպես նաև վերջինիս որևէ շահարկում` լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով:
«Միևնույն ժամանակ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները պետք է ցուցաբերեն հարգալից վերաբերմունք և զերծ մնան արձագանքելուց այնպիսի սադրանքների, որոնք վերաբերելի չեն ընդունող երկրի կառավարությանը կամ ժողովրդին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նույնիսկ խորհրդային իշխանությունները Նժդեհին չեն մեղադրել նացիստներին հանցակից լինելու մեջ։ Առավել ևս, նա հայրենիքի դավաճան չի եղել, քանի որ երբեք ԽՍՀՄ քաղաքացի չի եղել։ ԽՍՀՄ-ում նրան մեղադրում էին «հակահեղափոխական գործունեության», «հակասովետական» ապստամբության և «այդ ապստամբության ժամանակ կոմունիստների զանգվածային սպանությունների» համար։