00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիական զենքն արդյունավե՞տ է Հայաստանի համար. պարզաբանում է ԳՇ նախկին պետը

© Sputnik / Asatur YesayantsՄովսես Հակոբյանը
Մովսես Հակոբյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Մովսես Հակոբյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գեներալի կարծիքով` զենք կարելի է գնել ցանկացած երկրից, կարևոր է ռազմական նշանակության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, ինչ բանակ է ստեղծում ՀՀ ռազմական ղեկավարությունը և միայն դրանից հետո գնահատել ֆրանսիական զենքի արդյունավետությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Եթե ֆրանսիացիները մանրակրկիտ ուսումնասիրել են Հայաստանի պաշտպանության ոլորտը, տեղյակ են կարիքներից և հայ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ ցանկանում են վերազինել հայկական բանակը, ես միայն կարող եմ ողջունել այդ որոշումը։ Եվ ընդհանրապես կարևոր չէ` ումից զենք գնել` թեկուզ Հարավային Կորեայից կամ Հյուսիսային Կորեայից, հարցը դա չէ։ Խնդիրն այդ զենքի ռազմավարական և մարտավարական կիրառումն է։ Հարցն այն է, թե արդյոք մենք նման ռազմավարություն և մարտավարություն ունենք, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը ես չունեմ», – ասաց գեներալը։
2016-2018 թվականներին ԳՇ–ն գլխավորած Հակոբյանը այժմ տեղյակ չէ, թե ինչ արդյունք են ուզում ունենալ, ինչ բանակ ստեղծել։ Ընդհանրապես սկզբում մշակում են ռազմավարությունը, հետո մարտավարությունը, միայն դրանից հետո են որոշում գնել այս կամ այն զենքը մտածածն իրագործելու համար։ Անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչ հակառակորդի հետ ենք ստիպված լինելու պատերազմել, պետք է գնահատել հակառակորդի հնարավորություններն ու սպառազինությունը։ Եթե զենքի գեղեցիկ տեսակների անուններ պարզապես պետք է հնչեցնենք գովազդի համար, ապա դա մի բան է, սակայն եթե խնդիր է դրվում արդիականացնել բանակը և պաշտպանության արդյունավետ համակարգ կառուցել, որը, գեներալի կարծիքով, ամենևին էլ չի նշանակում խրամատներում նստել, այլ անհրաժեշտության դեպքում նաև հարձակողական գործողություններ ձեռնարկել, ապա դա բոլորովին այլ բան է։
Հակոբյանը տեղյակ չէ, թե ինչ վիճակում է բանակն այսօր։ Նա միայն կարող է ասել, որ մինչև 2018 թվականի հայկական բանակն ի զորու էր դիմակայել հակառակորդին։
«Ցանկացած որոշում, որն ընդունում էի, հիմնվում էր նրա վրա, որ հակառակորդի մասին իմ տեղեկությունները գոնե 50% համապատասխանեին իրականությանը», – ասաց նա։
Ներկայիս ռազմական ղեկավարությունը Մովսես Հակոբյանից ոչինչ չի հարցնում, խորհրդի կամ խորհրդակցության համար չի դիմում։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստյան Լեկոռնյուի Երևան կատարած այցի ընթացքում փաստաթուղթ էր ստորագրվել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Նմանատիպ համաձայնագրեր էին կնքվել 2023 թվականի հոկտեմբերին Պապիկյանի Փարիզ կատարած այցի ժամանակ։ Փոխգործակցության շրջանակում Հայաստանը ստանում է Ground Master (GM200) ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։ Ֆրանսիան նախորդ տարի Հայաստան է մատակարարել նաև Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը` արտադրման փուլում են։
Անհրաժեշտության դեպքում Փարիզը պատրաստ է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարել։ Համաձայնագրերի փաթեթը նաև ֆրանսիական բուհերում հայ զինվորականների վերապատրաստում է ներառում, իսկ Հայաստանում մշտական հիմունքներով ֆրանսիացի ռազմական խորհրդական է գտնվելու։
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը. Գաբրիել Ատալ
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտներին ուկրաինական հարվածների գլխավոր խնդիրներից մեկը «սեփական բնակչության և հովանավորների ուշադրությունը կրկին շեղելն է, այսպես կոչված, հակահարձակման լիակատար ձախողումից` ամբողջական և բացարձակ»։
Լրահոս
0