https://arm.sputniknews.ru/20240223/artur-davtjany-marmnamarzutjan-ashkharhi-gavati-erkrvord-pulum-durs-ekav-ezrapakich-72656520.html
Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում դուրս եկավ եզրափակիչ
Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում դուրս եկավ եզրափակիչ
Sputnik Արմենիա
Կոտբուս քաղաքում անցկացվող երկրորդ փուլում օղակների և նժույգ–թափեր վարժություններում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները եզրափակիչ են դուրս եկել կամ... 23.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-23T22:47+0400
2024-02-23T22:47+0400
2024-02-23T22:58+0400
արթուր դավթյան
մարմնամարզություն
եզրափակիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0a/57940941_0:15:1600:915_1920x0_80_0_0_cdcd12b2795c7115a6c44658cd53e8b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի մրցման եզրափակիչ փուլ։Երկրորդ փուլն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում օղակների վարժության եզրափակիչ դուրս են եկել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։ Նժույգ–թափեր վարժությունում էլ որակավորման փուլն անցել է Գագիկ Խաչիկյանը։Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը մեկնարկել է փետրվարի 22-ին և տևելու է մինչև փետրվարի 25-ը։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը։Հաղթողի կոչմանն էր արժանացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նա հենացատկ վարժությունում գերազանցել էր բոլոր մրցակիցներին՝ եզրափակիչում հավաքելով 14,933 միավոր:Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակիչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0a/57940941_0:0:1424:1067_1920x0_80_0_0_8e26db5c3717a1633f44bf8411d3ad06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր դավթյան, մարմնամարզություն, եզրափակիչ
արթուր դավթյան, մարմնամարզություն, եզրափակիչ
Արթուր Դավթյանը մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում դուրս եկավ եզրափակիչ
22:47 23.02.2024 (Թարմացված է: 22:58 23.02.2024) Կոտբուս քաղաքում անցկացվող երկրորդ փուլում օղակների և նժույգ–թափեր վարժություններում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները եզրափակիչ են դուրս եկել կամ հաղթահարել որակավորման փուլը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս է եկել հենացատկի մրցման եզրափակիչ փուլ։
Երկրորդ փուլն անցկացվում է Գերմանիայի Կոտբուս քաղաքում։
Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում օղակների վարժության եզրափակիչ դուրս են եկել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը։ Նժույգ–թափեր վարժությունում էլ որակավորման փուլն անցել է Գագիկ Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը մեկնարկել է փետրվարի 22-ին և տևելու է մինչև փետրվարի 25-ը։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը։
Ավելի վաղ հայ մարմնամարզիկները 1 ոսկե և 1 արծաթե մեդալ էին նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որն անցկացվել էր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
Հաղթողի կոչմանն էր արժանացել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը: Նա հենացատկ վարժությունում գերազանցել էր բոլոր մրցակիցներին՝ եզրափակիչում հավաքելով 14,933 միավոր:
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն էլ Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել էր արծաթե մեդալակիր: Օղակների վարժության եզրափակիչում հայ մարզիկը հավաքել էր 14.500 միավոր և զբաղեցրել երկրորդ տեղը:
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար: