00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սիրտս թողել եմ հարթակում»․ ծանրամարտի չեմպիոնները հայրենիք վերադարձան

Բաժանորդագրվել
Տարբեր մեդալներ նվաճած մեր ծանրամարտիկներն այս գիշեր վերադարձել են Սոֆիայից, ուր ընթանում է Եվրոպայի առաջնությունը։ Նրանց դիմավորել են դհոլ–զուռնայով։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Եվրոպայի ծանրամարտի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը չի շտապում դեռ պաշտոնական հայտարարություններ անել մարզական կարիերան ավարտելու մասին։ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Խուրշուդյանն ասաց՝ դեռ մարզչական խորհուրդը կորոշի։
Հայտնել էինք, որ տարբեր մեդալներ նվաճած մեր ծանրամարտիկներն այս գիշեր վերադարձել են Սոֆիայից, ուր ընթանում էր Եվրոպայի առաջնությունը։ Նրանց դիմավորել են դհոլ–զուռնայով։
Դեկտեմբերին աշխարհի առաջնությունն է, բայց Հռիփսիմեն ունի լուրջ վնասվածքներ, նախ դրանք պետք է բուժի, հետո հասկանա՝ գնում է առաջնությանը մասնակցելու, թե ոչ։ Եվրոպայի առաջնությունում իր նվաճումից գոհ է, կարծում է՝ արդեն հերոսություն էր իր կողմից։
«Իհարկե, գոհ եմ, էս տարիքում և երկու բալիկից հետո մեծ սպորտ վերադառնալն արդեն հերոսություն էր իմ կողմից։ Շատ ուրախ եմ, որ կարողացա պահել խոստումս և բարձրացնել մեր դրոշը, կապ չունի՝ ինչ գույնի մեդալ է»,- ասաց Խուրշուդյանը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին մարզակոշիկները հանելու հուզիչ դրվագից։ Ասում է՝ երբ հանում էր կոշիկները, կարծում էր՝ մեդալ չունի։
«Ընկեր Արտաշը չէր հասցրել ասել, որ դու բրոնզե մեդալակիր ես, մի՛ հանի։ Սիրտս թողել եմ հարթակում, լեզուս է ասում՝ ես ուզում եմ արդեն վերջ դնել էս սպորտին, տեսնենք՝ ոնց կլինի»,- նշեց մարզուհին։
© SputnikՀռիփսիմե Խուրշուդյան
Рипсиме Хуршудян общается с прессой в аэропорту Звартноц по возвращении на родину (22 февраля 2024), Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Հռիփսիմե Խուրշուդյան
Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանն էլ խոստովանում է՝ պոկում վարժությունից հետո այնքան էլ հույս չուներ երկամարտի արդյունքում չեմպիոն դառնալու, բայց մեդալի հույս ուներ։
«Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի և կարողացա առաջին տեղը գրավել»,- ասում է Ալեքսանդրան։
Հպարտ է, որ կարողացել է հայոց եռագույնը բարձրացնել, խոստանում է ջանք չխնայել ու 2028-ի օլիմպիական խաղերին բոլորի հույսերն արդարացնել։
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը գիտի` օլիմպիական ոսկու համար պետք է շատ քրտնաջան աշխատել։
© SputnikՎարազդատ Լալայանը
Вараздат Лалаян общается с прессой в аэропорту Звартноц по возвращении на родину (22 февраля 2024), Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Վարազդատ Լալայանը
«Շատ ուրախ եմ մեդալի համար։ Պատրաստվելու ժամանակը քիչ էր, ոչ մեկս 100 տոկոսանոց պատրաստվածություն չունեինք, հիմա քայլ առ քայլ գնում ենք օլիմպիական խաղեր։ Վրացի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեի հաղթելու համար պետք է քրտնաջան աշխատել, պարապել»,–ասաց Լալայանը։
Նշենք, որ Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը վրացի ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն չմասնակցեց վնասվածքի պատճառով։
Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն արդյունքից գոհ է, իր բարձրացրած կիլոգրամներից՝ ոչ։ Ավելին կարող էր, բայց ուրախ է, որ այսպես էլ կարողացավ չեմպիոնական տիտղոս նվաճել ու հաղթանակ բերել մեր երկրին։
© SputnikԳոռ Սահակյանը
Гор Саакян общается с прессой в аэропорту Звартноц по возвращении на родину (22 февраля 2024), Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Գոռ Սահակյանը
«Կաշխատենք բոլոր սխալների ուղղումների վրա»,- խոստանում է Գոռը։
Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն էլ ափսոսանք է զգում, որ իր բարձրացրած կիլոգրամներով օլիմպիական խաղերին մասնակցել չի կարող։
«Ափսոսանքը շատ մեծ է, բայց ինչ անենք, մերն էլ էսպես է դասավորվել»,- ասում է մարզիկը։
Հատուկ շեշտում է, թե ինչքան հաճելի էր, երբ պատվո հարթակին երկու հայ մարզիկներով կանգնեցին՝ ինքը՝ ոսկե մեդալ, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալ նվաճած։
Լրահոս
0