00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հասկանում է, թե ԱՄՆ-ն և դաշնակիցները ինչ ճնշում են գործադրում Հայաստանի վրա. դեսպան

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Սերգեյ Կոպիրկին
Բաժանորդագրվել
Դիվանագետը մտահոգված է, որ Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացման մասին խոսակցությունները հնչում են Ռուսաստանից հեռու մնալու համատեքստում:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ռուսաստանում հասկանում են, թե արևմտյան երկրները, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները ինչպիսի ճնշում են գործադրում Հայաստանի վրա՝ Մոսկվայի նկատմամբ տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով երկկողմ հարաբերությունների հետ կապված որոշակի մտահոգությունների մասին։
Պատասխանելով Երևանի արտաքին և պաշտպանական քաղաքականության դիվերսիֆիկացման մասին հարցին` դեսպանը նշեց, որ արտաքին քաղաքական ուղու կառուցումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է, սակայն իրեն, որպես ՌԴ դեսպան, ավելի շատ հետաքրքրում է այդ գործընթացի շրջանակում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ դիրքավորումը:
«Կան որոշակի հարցեր, կա որոշակի մտահոգություն, քանի որ երբեմն դիվերսիֆիկացումն ընկալվում է որպես հեռացում Ռուսաստանից։ Ինձ համար՝ որպես դեսպանի, որի առջև խնդիր է դրված պահպանել, ամրապնդել դաշնակցային, եղբայրական հարաբերությունները երկու երկրների միջև, նման միտումը մտահոգիչ է», - ասաց նա։
Դիվանագետը հիշեցրեց այն հայտարարությունները, որոնք վերջին տարիներին, ամիսներին հնչեցրել են ամերիկյան վարչակազմի, մասնավորապես ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչները: ԱՄՆ–ն Հայաստանի հետ հարաբերությունները բացահայտ դնում է Ռուսաստանի, Իրանի ազդեցության դեմ պայքարի համատեքստում։ Կոպիրկինը ՀՀ ղեկավարության կողմից այդ մասին ոչ մի մեկնաբանություն չի լսել։
Դեսպանը վստահեցրեց, որ Ռուսաստանի ղեկավարությունը շատ է գնահատում Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները: ՌԴ-ն պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ և այդ առումով կոնկրետ առաջարկներ, որպեսզի ոչ միայն պահպանվի, այլև զարգանա և ամրապնդվի հարաբերությունները բոլոր ոլորտներում։
ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկալացիա թույլ չտալու գործում. դեսպան
«Ինչպես հայտնի է, ռուսական կողմից բարձր են գնահատվել բոլոր այն առաջնահերթությունները, որոնք հայտարարվել են Հայաստանի վարչապետի կողմից ԵԱՏՄ-ում Երևանի նախագահության շրջանակում։ Սա շատ կարևոր ազդանշան է Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների և նպատակների վերաբերյալ։ Բայց, իհարկե, տանգոն երկուսով են պարում, և մենք հույս ունենք, որ այստեղ հայկական կողմից քաղաքական կամք կդրսևորվի»,- ընդգծեց Կոպիրկինը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն ուղղված քաղաքականություն է վարելու: Եվ Մոսկվան Երևանին դիտարկում է որպես այդ գործում շատ կարևոր և արժեքավոր գործընկեր։
Լրահոս
0