00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քանաքեռ–Զեյթուն» ծննդատանը բունտ է հասունանում. անանուն ձայնագրության հետքերով

© Photo : official site of Yerevan municipality «Քանաքեռ–Զեյթուն» ծննդատուն
«Քանաքեռ–Զեյթուն» ծննդատուն - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան անանուն էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել ու գնացել դրա հետքերով։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ Երևանի «Քանաքեռ–Զեյթուն» ծննդատունը, որը 2020 թվականին Երևանի ավագանու որոշմամբ հավատարմագրային կառավարման է տրվել «ԴԵ ՎԻ ՍԱՆ» ՍՊԸ-ին` 5 տարում 200 մլն դրամ ներդրում անելու պայմանով, այսօր կանգնած է սնանկացման եզրին։ Ներդրումներ չեն կատարվել, աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում և այժմ էլ բոյկոտում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը` արձագանքելով անանուն աղբյուրից իր հասցեին հնչած մեղադրանքներին։
Նշենք, որ այսօր Sputnik Արմենիան անանուն էլեկտրոնային հաղորդագրություն է ստացել, որում նշված է, որ արդեն մի քանի ամիս է` Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը «լծված է հավատարմագրային կառավարման տրված «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»։
Գաղտնի ձայնագրություն Դավիթ Կարապետյանի մասնակցությամբ
«Նա հրահանգել է, որպեսզի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ոչ մի բժշկական հաստատություն պացիենտ չուղարկի այդ հիվանդանոց, ներառյալ՝ շտապօգնությունը և պոլիկլինիկաները։ Այդպիսով նա փորձում է հիվանդանոցը տանել սնանկացման և հեշտությամբ կարողանան խզել հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը։ Նա պարբերաբար հավաքում է հիվանդանոցի բուժաշխատողներին, որոնք զայրացած են աշխատավարձ չստանալուց, և հորդորում է չգնալ աշխատանքի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Դավիթ Կարապետյանը, իմանալով, որ շտապօգնության բրիգադը հղի կնոջը տարել է այդ ծննդատուն, զանգում շտապօգնության ղեկավար անձի և պարզաբանում պահանջում։
«Այո, ես «Շտապօգնություն» ՓԲԸ–ին ասել եմ, որ այդտեղ մի տարեք հղի, որովհետև ես պարտավոր եմ ի պաշտոնե օպերատիվորեն շտապօգնությանը տեղյակ պահել, որ էնտեղ զանգեն, նոր տանեն։ Եթե ծնարանում կամ ընդունարանում մարդ չկա, շտապօգնությունը գնա, հասնի այնտեղ, ի՞նչ անի։ Եթե մի տեղ հակասանիտարիայից ու մարդկանց գործադուլից են խոսում , սխալ է, որ որևէ բուժառու մտնի այդ հաստատություն»,–ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ ինքն իր լիազորություններից դուրս գործունեություն է ծավալում, Կարապետյանը նշեց, որ երբ աշխատակիցները բունտ են անում, ինքն ի պաշտոնե պարտավոր է հանդիպել նրանց հետ։ Վերջին ամիսներին, նրա խոսքով, նման 4 հանդիպում է եղել «Քանաքեռ–Զեյթուն» ծննդատանը։
Պաշտոնյանի խոսքով` 2020 թվականին հավատարմագրային կառավարումը ստանձնած կազմակերպությունը 2020 թվականից մինչև 2022 թվական որևէ ներդրում չի կատարել։ 2022 թվականի մայիսին Երևանի քաղաքապետարանը կազմակերպությանը գրությամբ առաջարկել է 2 ամսվա ընթացքում կատարել պայմանագրային պարտավորությունները, այն է` կատարել 2 տարվա համար նախատեսված ներդրումները, ինչը չի արվել։
«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը վերաբացվեց
2022 թվականի սեպտեմբերին, Երևանի քաղաքապետի որոշմամբ, պայմանագիրը միակողմանիորեն խզվել է։ Պայմանագրի խզումը մինչ օրս վիճարկվում է դատարանում։
«2023 թվականին հիվանդանոցում ծնունդների քանակը եղել է 434։ Կազմակերպությունը չի կարող այդքան քիչ ծնունդով գոյություն պահել կամ աշխատավարձ վճարել։ Ես աշխատակիցներին հորդորել եմ, որ գնան ծնարան, միևնույն ժամանակ ասել եմ, որ պահանջեն իրենց աշխատավարձերը , որովհետև ահռելի կուտակում կա, իսկ աշխատավարձ վճարելը Երևանի քաղաքապետարանի կամ ՀՀ կառավարության գործառույթը չէ։ Ես նաև ասել եմ, որ եթե տեսնում են` հակասանիտարական վիճակ է կամ «կռիս» են տեսել, ձեռնոց կամ անտիսեպտիկ նյութեր չունեն և այլն, դիմեն համապատասխան տեսչական մարմիններին»,–ասաց նա։
Կարապետյանի խոսքով` կազմակերպությանն առաջարկել են վերջնական չգնալ սնանկացման, հանձնումը շուտ կատարել ու չսպասել դատական պրոցեսին։
«Հետագայում մենք պրոֆիլի խնդիր ենք ունենալու։ Ամբողջ կոլեկտիվն ուզում է, որ դա մնա ծննդատուն։ Ծննդատունը Երևանի քաղաքապետարանն է հետ վերցնելու, ոչ թե ես։ Մենք առողջացման ծրագրով այդ հիմնարկը հանելու ենք ոտքի»,–ասաց նա։
Հարցին` արդյոք ձայնագրությունն ամբողջական է և մոնտաժած հատվածներ չկան, Կարապետյանը նշեց, որ դա իրեն այնքան էլ չի հուզում, քանի որ վստահ է, որ պահել է բարեվարքության կանոնները և իրավական տեսակետից ճիշտ է։
Հասկանալու համար` արդյոք ահազանգը հիվանդանոցից է եղել, Sputnik Արմենիան կապ հաստատեց ծննդատան տնօրենի օգնականի հետ։ Ծննդատանից սկզբում չցանկացան մեկնաբանություն տալ` նշելով, որ իրենք ոչ մի հաղորդագրություն չեն ուղարկել լրատվամիջոցներին։ Սակայն տեղեկանալով կից ձայնագրության մասին` մեզ հետ կապ հաստատեց ծննդատան իրավաբան Անահիտ Սարգսյանը։
«Քանի որ մենք այդ ձայնագրությունից տեղյակ չենք, չենք կարող մեկնաբանել։ Իրականում ցանկալի կլիներ, որ ձայնագրության հետ կապված մեկնաբանություն տար Դավիթ Կարապետյանը, քանի որ իրեն են ձայնագրել։ Կարող եմ ասել, որ ծննդատանը կան խնդիրներ, որոշակի զարգացող պրոցեսներ, դրա մասին մամուլում էլ եղել է հրապարակում։ Ըստ մեզ` որոշակի գործողություններ են կատարվում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի կողմից, որոնք իր լիազորություններից դուրս են։ Ավելին չենք ցանկանում մեկնաբանել»,–ասաց իրավաբանը։
Գոտկատեղից ներքև հարված է. փաստաբանը՝ Հայկական Կարմիր խաչի շուրջ սկանդալի մասին
Ինչ վերաբերում է այն դժգոհություններին, որ բուժաշխատողները աշխատավարձ չեն ստանում, Սարգսյանը չհերքեց դա` նշելով, որ, այո՛, կան ֆինանսական որոշակի խնդիրներ հիվանդանոցում, որը տնօրենությունը փորձում է լուծել։
Sputnik Արմենիային հաջողվեց պարզել, որ բուժանձնակազմում այս հարցում միակարծություն չկա. մի մասը գտնում է, որ լավագույն լուծումը կրկին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ անցնելը, մյուս մասը համաձայն է որոշ ժամանակ ևս տալ հիվանդանոցի տնօրենին` խնդիրները լուծելու համար։
Հայկական Կարմիր խաչի անդամների և փաստաբան Լևոն Բաղդասարյանի ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Սկանդալ Հայկական Կարմիր խաչում. չեն կարողանում որոշել` ով է նոր նախագահը
Լրահոս
0