00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինեսի ռեկորդների գիրքը աշխարհի ամենատարեց շանը զրկել է տիտղոսից

© Sputnik / Aram NersesyanՇուն. արխիվային լուսանկար
Շուն. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Բաժանորդագրվել
Բոբիի ծննդյան տարեթիվը հաստատել են Պորտուգալիայի կառավարության կողմից հաստատված և անասնաբույժների ազգային միության կողմից կառավարվող կենդանիների տվյալների բազայում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Գինեսի ռեկորդների գիրքը հայտարարել է, որ ստուգումների արդյունքում աշխարհի ամենատարեց շանը` Բոբիին, զրկել է իր տիտղոսից, քանի որ անհնար է եղել հաստատել նրա տարիքը։
Ավելի հզոր, քան Բրյուս Լին. հայ մարզիկի ռեկորդը ցնցել է Լոնդոնին
2023 թվականի փետրվարին Պորտուգալիայից Բոբի անունով շունը համալրեց Գինեսի ռեկորդների գիրքը` որպես ամենաերկարակյաց շուն։ Պնդում էին, որ այդ ժամանակ նա ավելի քան 30 տարեկան էր։ Նրա ցեղատեսակի համար` Ռեֆեյրու դու Ալենտեժու, կյանքի միջին տևողությունը կազմում է 12-14 տարի։ Բոբին սատկել է 2023 թվականի հոկտեմբերին։
«Գինեսի ռեկորդների գրքի վերանայման և բողոքարկման ընթացակարգի համաձայն իրականացրած ստուգումը որոշեց, որ Գինեսի ռեկորդների գիրքն այլևս անհրաժեշտ ապացույցներ չունի Բոբիի` ռեկորդակրի կարգավիճակը պահպանելու համար», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Կազմակերպության ռեկորդների գծով տնօրեն Մարկ Մաքինլիի խոսքով` ռեկորդակրի կարգավիճակ շնորհելու համար անհրաժեշտ է հաստատում ունենալ երկու աղբյուրից։
Բոբիի դեպքում նրա տարիքը որոշում էին ներդրված չիպի միջոցով, որը մատնանշում էին և՛ անասնաբույժները, և՛ պորտուգալական տվյալների բազան։ Գինեսի ռեկորդների գրքի մասնագետները պարզել են, որ մինչև 2008 թվականը ծնված շներին (որոնց թվում է նաև Բոբին) չիպերը ներդնելիս բժիշկները կենդանիների տերերից չէին պահանջում իրենց շների տարիքը հաստատել, ինչի հետ կապված կազմակերպությունում չեն կարողանում ստուգել նրա տարիքի հետ կապված տեղեկության իսկությունը։
«Ամեն ինչ գլխում է, ոչ թե...». ինչպես է «հայ Բրյուս Լին» Գինեսի ռեկորդների գիրք մտել
Մաքքինլին հավելել է, որ այդ կատեգորիայում նոր ռեկորդակրի փնտրտուքը կարող է երկար ժամանակ պահանջել։
Լրահոս
0