https://arm.sputniknews.ru/20240222/fransian-sharunakelu-e-ajakcel-hh-taratsqajin-ambvoghjakanutjany-gabriel-atal-72608971.html
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը. Գաբրիել Ատալ
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը. Գաբրիել Ատալ
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ տարբեր ոլորտներում։ 22.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-22T22:07+0400
2024-02-22T22:07+0400
2024-02-22T22:07+0400
վարչապետ
հայաստան
ֆրանսիա
նիկոլ փաշինյան
գաբրիել ատալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72608055_0:80:1600:981_1920x0_80_0_0_7f139a323f0f81e4ca6036f6ba318c88.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ֆրանսիան շարունակելու է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։Ֆրանսիայի կառավարության ղեկավարը ամփոփել է հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարծիքների փոխանակման համար, որոնք, ըստ նրա, վերահաստատել են երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու երկուստեք ցանկությունը:Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան«Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ ենթակառուցվածքների զանգացման, Էներգետիկայի, կրթության, մշակույթի ոլորտներում»,– գրել է նա։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում ամփոփելու արարողությանը մասնակցելու նպատակով:Մինչ արարողությանը մասնակցելը ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ ճեպազրույց և առանձնազրույց է ունեցել։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/16/72608055_105:0:1526:1066_1920x0_80_0_0_2db602160bf25c548febfff4e729f00e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարչապետ, հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան, գաբրիել ատալ
վարչապետ, հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան, գաբրիել ատալ
Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականությանը. Գաբրիել Ատալ
Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ տարբեր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Ֆրանսիան շարունակելու է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին
X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
Ֆրանսիայի կառավարության ղեկավարը ամփոփել է հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներն ու շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կարծիքների փոխանակման համար, որոնք, ըստ նրա, վերահաստատել են երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու երկուստեք ցանկությունը:
«Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ ենթակառուցվածքների զանգացման, Էներգետիկայի, կրթության, մշակույթի ոլորտներում»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով
Ֆրանսիա է մեկնել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք
Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում ամփոփելու արարողությանը մասնակցելու նպատակով:
Մինչ արարողությանը մասնակցելը ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ ճեպազրույց և առանձնազրույց է ունեցել։