00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դիլետանտություն է». Մհեր Գրիգորյանը` «թաքուն» պայմանավորվածությունների մասին

© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյան
Մհեր  Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Մհեր Գրիգորյան
Բաժանորդագրվել
ՀՀ փոխվարչապետը վստահեցնում է, որ սահմանազատման հանձնաժողովների նիստերում որոշումներ կայացնելիս առաջնորդվում են որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգերով:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումների համատեղ հաստատված աշխատակարգը: Նա այդ մասին ասաց ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումների արդյունավետությանը:
«Շատ զգայուն հարց ենք քննարկում միասին` սահմանազատման հարցը: Որպեսզի այդ հարթակը օբյեկտիվ, կառուցողական աշխատելու հնարավորություն ունենա, մենք պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք մամուլի համար համատեղ հայտարարությունը»,– ասաց նա:
Այն դիտարկմանը, որ հանդիպումից հետո կարճ, ոչինչ չասող հաղորդագրություններ են տարածվում, փոխվարչապետը պատասխանեց` եթե ամեն կողմը վերադառնա և սկսի մեկնաբանել կամ հանրային քննարկել աշխատանքների արդյունքները, արդյունավետ չի լինի:
«Հակառակ դեպքում դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տեղի կունենա: Ես արդյունավետ եմ համարում միասնական հրապարակում ունենալը, դա ճիշտ է, որպեսզի դիլետանտական շահարկումներ չլինեն և հարթակի շուրջ մթնոլորտը չփչանա»,– ընդգծեց նա:
Գրիգորյանը դիլետանտային մոտեցում համարեց այն մտավախությունները, որ երբ նման մակերեսային հաղորդագրություններ են լինում երկկողմ հանդիպումներից, ուրեմն բոլորից գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերվում։
«Դիլետանտական է մոտեցումը, որ մենք կարող ենք գնալ, հանձնաժողովում հանդիպել և ինչ–որ բան իրար հանձնել: Դա շատ նաիվ է։ Ասել, որ գնացել, հանդիպել են ու թաքուն են պահել, անիմաստ խոսակցություն է»,– վստահեցրեց նա:
Բացի այդ, ըստ նրա, որոշումների կայացման շատ որոշակի սահմանադրական ու օրենսդրական կարգեր կան, որոնցից չեն կարող շեղվել:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ, այս պահին վերջինը` 6–րդը` 2024–ի հունվարի 31–ին Իջևան-Ղազախ հատվածում։
Լրահոս
0