00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ատոմակայան ենք կառուցում, կադրեր չունենք. մասնագետը ներկայացրել է դեֆիցիտի պատճառը

© Photo : official site of the YSUԽաչատուր Ներկարարյան
Խաչատուր Ներկարարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Բաժանորդագրվել
ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու «Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա» ու «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» ուսումնական ծրագրերը գրավիչ չեն դիմորդների համար։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Միջուկային ֆիզիկա» և «Ատոմային էներգետիկա» մասնագիտություններն այսօր գրավիչ չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը` արձագանքելով ՀՀ վարչապետի` վերջերս կառավարության նիստում արած հայտարարությանը։
Հայտնել ենք, որ կառավարության նիստում, երբ քննարկվում էր Հայաստանում մոդուլային ատոմակայան ունենալու հարցը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միջուկային էներգետիկայի բնագավառում համապատասխան մասնագետների լրջագույն խնդիր կա։
Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի համոզմամբ` ոլորտում կադրերի պակասի հիմնական պատճառը պետության համապատասխան կառույցների և բուհի համագործակցության բացակայությունն է։
Հապաղելու ժամանակ չունենք. ըստ փորձագետի` ՀՀ–ն 1 տարի ունի ատոմակայանի հարցը որոշելու
«Եթե դա պետական նշանակության խնդիր է, անհրաժեշտություն է առաջանում ինչ–որ ձևով խրախուսել այն երիտասարդներին, որոնք պետք է ընտրեն այդ մասնագիտացումը և ինչ–որ կերպ նաև երաշխավորեն նրանց ապագան։ Ավարտում են, բայց ո՞վ է նրանց երաշխիք տվել, որ կաշխատեն, ո՞վ է նրանց ասել, թե ինչքան աշխատավարձ պետք է ստանան»,– նկատեց Ներկարարյանը։
Ինստիտուտի տնօրենը նշեց, որ ոչ վաղ անցյալում Ֆիզիկայի ֆակուլտետը համագործակցության հաջողված փորձ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ` հատուկ մասնագիտացված սպաների պատրաստման ծրագրով։
«Ընդունվելուց հետո պայմանագիր էր կնքվում ուսանողների հետ, որի համաձայն` նախարարությունն իր վրա էր վերցնում նրանց ուսման վարձը վճարելը։ Ուսանողներն էլ պարտավորվում էին ավարտելուց հետո 5 տարի ծառայել։ Ցավոք, «Պատիվ ունեմ» ծրագիրը մեջ ընկավ, որը, իմ կարծիքով, էֆեկտիվ չէ, և այս ծրագիրը դադարեցվեց։ Բայց, որքան էլ որ ողբերգական ավարտվեց այս պատերազմը (Արցախի 44–օրյան,–խմբ.), պետք է նշեմ, որ մեր կադրերն իրենց բավական լավ են դրսևորել, և շատերը այսօր էլ ՊՆ–ում պատասխանատու պաշտոններ ունեն»,– ասաց Ներկարարյանը։
Իստիտուտն այսօր հուշագիր ունի ՀԱԷԿ–ի հետ, բայց, տնօրենի խոսքով, այն փաստաթուղթ է զուտ «մտադրությունների» մասին։ Ավելի ռեալ համագործակցության ծրագիր է իրականացվում «Սինոփսիս» ընկերության հետ, բայց կոնկրետ ուղղությամբ և սահմանափակ թվով ուսանողների համար։ Մնացած մասնագիտացումները մնում են ուշադրությունից դուրս։
Նոր ատոմակայանի ստեղծման համար նախ պատշաճ կադրեր են պետք. Փաշինյան
«Եթե այս մասնագիտությունները պետությանն անհրաժեշտ են, ուրեմն պետք է պայմանագրեր կնքվեն, մասնագիտությունները գրավիչ դարձվեն»,– ասաց մեր զրուցակիցը։
Ֆիզիկայի ինստիտուտում ուսման վարձն ամենացածրերից է ԵՊՀ–ում` տարեկան 500 000 դրամ, ինչը, սակայն, Խաչատուր Ներկարարյանի գնահատմամբ, բավական մեծ գումար է այս մասնագիտությունն ընտրած ուսանողների համար։
«Գաղտնիք չէ, որ մեր ֆակուլտետն ընտրող երիտասարդները սոցիալական ամենաբարձր խավերից չեն։ Մեծ մասը միջին մակարդակի, շատ դեպքերում` շրջանների ինտելիգենցիայի ընտանիքների երեխաներ են, որոնք արդեն 2-րդ, 3-րդ կուրսից ստիպված են լինում աշխատանք գտնել, որպեսզի կարողանան օգնել ծնողներին վճարել ուսման վարձ, ինչն իր հերթին խանգարում է ուսման պրոցեսին»,– ասում է Ներկարարյանը։
Հիշեցնենք` փետրվարի 8-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղծառայողներ, ինչի արդյունքում կավելանա նաև նրանց վարձատրության չափը:
0 տարի` նոր ատոմակայան կառուցելու համար. ի՞նչ են հուշում ՀՀ–ՌԴ պայմանավորվածությունները
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ տարիներ շարունակ չի հաջողվել համալրել կոմիտեի թափուր հաստիքները։ 2021-2023 թվականներին իրականացրել են քաղաքացիական ծառայության 55 մրցույթներ, որոնցից 21-ը ընդհանրապես չեն կայացել հայտատուների բացակայության կամ մասնակիցների անհամապատասխանության պատճառով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ խնդիր է դրվել նոր ատոմակայան ունենալու , սակայն մասնագետների պակասի հարց կա, որը պետք է լուծվի։ Նա ասաց, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է զինծառայությունից տարկետման իրավունքները սահմանելիս հատուկ նկատի ունենալ նաև այդ ոլորտը։
Լրահոս
0