00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

7 տարվա ընթացքում առաջին անգամ Արևի վրա իրար հաջորդող 2 հզոր բռնկում է տեղի ունեցել

Բռնկում Արևի վրա - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2024
Բռնկում Արևի վրա
Բաժանորդագրվել
Նախնական տվյալներով` արտանետված պլազմային ամպերն անցնում են Երկիր մոլորակի կողքով, թեև բավական մոտ հեռավորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Արևի վրա այսօր X դասի երկու հզոր բռնկում է տեղի ունեցել։ Նման երևույթ վերջին անգամ դիտվել է 2017 թվականին։ Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում։
«Առաջին բռնկումը գրանցվել է գիշերը` Մոսկվայի ժամանակով 02:17–ին։ Երկրորդ բռնկումը տեղի է ունեցել առավոտյան 9-ի և 10-ի միջակայքում և շարունակել է զարգանալ կեսօրի դրությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վերջին անգամ Արևի վրա երկու հզոր բռնկում է եղել 2017 թվականի սեպտեմբերին։ Նման հզորության բռնկումները սպառում են արևային էներգիայի պաշարները, և սովորաբար զգալի ժամանակ է պահանջվում դրանց վերականգնման համար։
Մարսի վրա կյանք կա՞. գիտնականներն անսպասելի պատասխան ունեն
«Այն փաստը, որ աստղը կարող է իրար հաջորդող նման հզորության երկու բռնկում ունենալ, խոսում է այն մասին, որ Արևը ծայրահեղ բարձր ակտիվության վիճակի է անցնում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով` արտանետված պլազմային ամպերն անցնում են Երկիր մոլորակի կողքով, թեև բավական մոտ հեռավորության վրա։ Մեր մոլորակն ընդհանուր առմամբ դեռ կարողանում է հաջողությամբ «պաշտպանվել» արևային հարվածներից։ Այս տարվա ընթացքում Արևի վրա արդեն մեծ ուժգնության 5 բռնկում է գրանցվել, և բոլոր դեպքերում էլ` Արև–Երկիր գծից բավական մեծ հեռավորության վրա։ Առայժմ գեոմագնիսական և տեխնոլոգիական հետևանքները նվազագույն են եղել:
Գալակտիկանե՞րն են շուտ ստեղծվել, թե՞ դրանց կենտրոնի սև խոռոչները. նոր բացահայտում
Լրահոս
0