https://arm.sputniknews.ru/20240221/pnn-uzum-e-bardzracnel-zuum-spasarkman-gvortsarujtner-irakanacnvoghneri-ashkhatavardzery-72523851.html
ՊՆ–ն ուզում է բարձրացնել ԶՈւ–ում սպասարկման գործառույթներ իրականացնողների աշխատավարձերը
ՊՆ–ն ուզում է բարձրացնել ԶՈւ–ում սպասարկման գործառույթներ իրականացնողների աշխատավարձերը
Sputnik Արմենիա
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։ 21.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-21T13:45+0400
2024-02-21T13:45+0400
2024-02-21T14:10+0400
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_e8babcc77b906cd7f44fa323d4823930.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում սպասարկման և ապահովման գործառույթներ իրականացնող զինծառայողների աշխատավարձերը կարող են բարձրանալ։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքի նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։Նա ընդգծեց, որ նպատակ կա զինված ուժերում վարձատրության միասնական քաղաքականություն ունենալ, որը կհանգեցնի համարժեք վարձատրության համակարգի (խոսքը պաշտպանության համակարգում զինվորական և ոչ զինվորական ծառայողների մասին է. խմբ.)։Նա հավելեց` ընդհանուր առմամբ խոսքն այն անձանց մասին է, որոնք սպասարկման կամ ապահովման գործառույթներն են իրականացնում։Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։ՀՀ պաշտպանության փոխնախարարը շեշտեց, որ այդ անձինք չեն հանձնելու շարային և ֆիզիկական ատեստացիան, հանձնելու են միայն մասնագիտականը։ՀՌՀ նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա«Նրանց մոտ ռիսկի աստիճանը քիչ է, քան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներինը, հետևաբար ատեստացիան բարեհաջող անցնելու դեպքում նրանց վարձավճարն ավելի քիչ կլինի։ Այս դասակարգման մեջ ընդգրկված է շուրջ 1700 զինծառայող»,– նշեց Բրուտյանը։Հիմա քննարկվում է նրանց աշխատավարձերը 50-70 տոկոս բարձրացնելու տարբերակը, բայց դեռ հստակ որոշում չկա. կառավարությունը կորոշի չափը։ Փոխնախարարի խոսքով` պետք է այնպիսի չափ որոշել, որ քաղաքացիների համար գրավիչ լինի մարտական հաստիք զբաղեցնելը, քանի որ խնդիրն ավելի շատ մարտական հաստիքացուցակը համալրելն է։ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանն էլ հայտնեց, եթե, օրինակ, մարտական գործողություններին չմասնակցող շարքային պայմանագրային զինծառայողն այսօր միջինում ստանում է ամսական 126 հազար դրամ, ապա «բավարար» գնահատականի ատեստավորման դեպքում նրա աշխատավարձը կդառնա 176 հազար դրամ։Առաջարկվում է վարձատրության գործակիցներ սահմանել նաև գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի համար։Երևանի մանկապարտեզներում դայակների և տնօրենների աշխատավարձերը 30%-ով կվերանայվեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_e20e9161f33e410650dd61c2dd80b5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), աշխատավարձ
հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն), աշխատավարձ
ՊՆ–ն ուզում է բարձրացնել ԶՈւ–ում սպասարկման գործառույթներ իրականացնողների աշխատավարձերը
13:45 21.02.2024 (Թարմացված է: 14:10 21.02.2024) Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում սպասարկման և ապահովման գործառույթներ իրականացնող զինծառայողների աշխատավարձերը կարող են բարձրանալ։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքի նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։
Նա ընդգծեց, որ նպատակ կա զինված ուժերում վարձատրության միասնական քաղաքականություն ունենալ, որը կհանգեցնի համարժեք վարձատրության համակարգի (խոսքը պաշտպանության համակարգում զինվորական և ոչ զինվորական ծառայողների մասին է. խմբ.)։
«Զինծառայողները բաժանվում են 2 խմբի։ Մեկը մարտական գործողությունների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցողներն են, իսկ մյուս մասը նրանք են, որոնք ոչ մարտական բնույթի գործողություններով են զբաղվում։ Այս նախագիծը վերաբերում է այն զինծառայողներին, որոնք անմիջականորեն ներգրավված չեն մարտական գործողություններում` իրավաբանները, կապիտալ շինարարության զորքերի բնակավորման ծառայողները, ֆինանսիստները, զինկոմիսարիատի, ստանդարտիզացիայի զինծառայողները, գործավարները և այլք»,– նշեց Բրուտյանը։
Նա հավելեց` ընդհանուր առմամբ խոսքն այն անձանց մասին է, որոնք սպասարկման կամ ապահովման գործառույթներն են իրականացնում։
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։
ՀՀ պաշտպանության փոխնախարարը շեշտեց, որ այդ անձինք չեն հանձնելու շարային և ֆիզիկական ատեստացիան, հանձնելու են միայն մասնագիտականը։
«Նրանց մոտ ռիսկի աստիճանը քիչ է, քան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներինը, հետևաբար ատեստացիան բարեհաջող անցնելու դեպքում նրանց վարձավճարն ավելի քիչ կլինի։ Այս դասակարգման մեջ ընդգրկված է շուրջ 1700 զինծառայող»,– նշեց Բրուտյանը։
Հիմա քննարկվում է նրանց աշխատավարձերը 50-70 տոկոս բարձրացնելու տարբերակը, բայց դեռ հստակ որոշում չկա. կառավարությունը կորոշի չափը։ Փոխնախարարի խոսքով` պետք է այնպիսի չափ որոշել, որ քաղաքացիների համար գրավիչ լինի մարտական հաստիք զբաղեցնելը, քանի որ խնդիրն ավելի շատ մարտական հաստիքացուցակը համալրելն է։
ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանն էլ հայտնեց, եթե, օրինակ, մարտական գործողություններին չմասնակցող շարքային պայմանագրային զինծառայողն այսօր միջինում ստանում է ամսական 126 հազար դրամ, ապա «բավարար» գնահատականի ատեստավորման դեպքում նրա աշխատավարձը կդառնա 176 հազար դրամ։
Առաջարկվում է վարձատրության գործակիցներ սահմանել նաև գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի համար։
Երևանի մանկապարտեզներում դայակների և տնօրենների աշխատավարձերը 30%-ով կվերանայվեն