https://arm.sputniknews.ru/20240221/mer-khndiry-taratsashrjanum-balans-dzevavvoreln-e-pashinjany-fransiajic-gnats-zenqi-masin-72546523.html
Մեր խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է. Փաշինյանը` ֆրանսիական զենքի մասին
Մեր խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է. Փաշինյանը` ֆրանսիական զենքի մասին
Sputnik Արմենիա
Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի պաշտպանական ոլորտի համագործակցությունը Հայաստանի հետ: 21.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-21T20:43+0400
2024-02-21T20:43+0400
2024-02-21T20:52+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ֆրանսիա
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72548170_0:138:1670:1078_1920x0_80_0_0_f152851787e0aeef7e55b531cefadd48.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի։ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հավաստիացրեց, որ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է։«Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունները, որոնք ըստ էության նոր են, էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,– ասաց Փաշինյանը։ՀՀ վարչապետի խոսքով` այս համատեքստում կան քննադատություններ, բայց Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։Էմանուել Մակրոնն էլ իր հերթին նշեց, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում։«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով` չցանկանալով որևէ էսկալացիա»,–ասաց նա։Անդրադառնալով 2022թ–ի Պրահայի քառակողմ հանդիպմանը` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այնտեղ տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներն են դրվել։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ սկզբունքներին հավատարիմ մնալու դեպքում խաղաղությունը հասանելի է։Փաշինյանը Մակրոնին պետական այցով հրավիրեց Հայաստան` 2024թ–ի սեպտեմբերին ներկա լինելու Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա համերգին։Հիշեցնենք` 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում հայտարարեց, որ Փարիզը համաձայնություն է տվել Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն Փարիզում փաստաթղթեր ստորագրեցին։Ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների` Երևանը Փարիզի հետ երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։Ֆրանսիան 24 «Bastion» զրահամեքենա է ուղարկել Հայաստան, ևս 26–ը պատրաստման փուլում են
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72548170_62:0:1546:1113_1920x0_80_0_0_5ee9640f8ab19fa6c2f409b6c391ab94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ֆրանսիա, զենք
հայաստան, նիկոլ փաշինյան, ֆրանսիա, զենք
Մեր խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է. Փաշինյանը` ֆրանսիական զենքի մասին
20:43 21.02.2024 (Թարմացված է: 20:52 21.02.2024) Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի պաշտպանական ոլորտի համագործակցությունը Հայաստանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի։ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրեց, որ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է։
«Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունները, որոնք ըստ էության նոր են, էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով` այս համատեքստում կան քննադատություններ, բայց Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։
Էմանուել Մակրոնն էլ իր հերթին նշեց, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով` չցանկանալով որևէ էսկալացիա»,–ասաց նա։
Անդրադառնալով 2022թ–ի Պրահայի քառակողմ հանդիպմանը` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այնտեղ տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներն են դրվել։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ սկզբունքներին հավատարիմ մնալու դեպքում խաղաղությունը հասանելի է։
Փաշինյանը Մակրոնին պետական այցով հրավիրեց Հայաստան` 2024թ–ի սեպտեմբերին ներկա լինելու Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա համերգին։
Հիշեցնենք` 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Երևանում
հայտարարեց, որ Փարիզը համաձայնություն է տվել Երևանի հետ պայմանագիր կնքելուն, որը թույլ կտա Հայաստանին սպառազինություն և ռազմական տեխնիկա տրամադրել։
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն
Փարիզում փաստաթղթեր ստորագրեցին։
Ըստ ֆրանսիական պաշտոնական աղբյուրների`
Երևանը Փարիզի հետ երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։