00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԲ–ի զուսպ կանխատեսումն ավելի իրատեսական է, քան ՀՀ իշխանության լավատեսությունը. տնտեսագետ

© Sputnik / Aram GareginyanՀայկազ Ֆանյան
Հայկազ Ֆանյան - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Հայկազ Ֆանյան
Բաժանորդագրվել
Տնտեսագետի խոսքով` ռելոկանտների կողմից ձևավորվող պահանջարկը կպահպանվի, պարզապես պետք չէ դրա հետ մեծ հույսեր կապել։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 2024 թվականի ՀՀ տնտեսական աճը գնահատելիս Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում, քան ՀՀ կառավարության առավել լավատեսական գնահատականները։ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
Համաշխարհային բանկն իր վերջին գլոբալ վերլուծության մեջ 4,7% աճ է կանխատեսել, այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը 7% է ակնկալում։ Սակայն պետք է նշել, որ 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը գերազանցել է Համաշխարհային բանկի սպասումները (8,7% 7,1%–ի դիմաց)։
Ֆանյանը նշեց, որ վերջին երեք տարվա ընթացքում ՀՆԱ–ի իրական (այսինքն` առանց գնաճի) աճը կազմել է 29,5%, սակայն նախկինի պես մեծապես հենվում է առևտրի վրա, ինչպես նաև շինարարության և ՏՏ–ի։ 8,7% աճից այդ ոլորտներին բաժին է հասնում 5,8%–ը (առևտրին` 2,9%, շինարարությանը` 2,7%, ՏՏ–ին, հեռահաղորդակցություններին` 1,1%)։
Նա ուշադրություն հրավիրեց տնտեսական ակտիվության և ՀՆԱ–ի աճի ցուցանիշների անհամապատասխանությանը (առաջինը` 9,4%, երկրորդը` 8,7%)։ Պատճառներից մեկն այն է, որ ապրանքների թողարկման տվյալները ոչ միշտ են համապատասխանում արտադրության իրական ծավալներին։
«Օրինակ` ոսկերչության ոլորտում «անհասկանալի», բայց իրականում բոլորիս համար հասկանալի պատճառներով շրջանառությունն աճել է մի քանի անգամ։ Սակայն ավելացված արժեքն այնտեղ, ամենայն հավանականությամբ, զգալի չի աճել», – հավելեց Ֆանյանը` նկատի ունենալով, որ որպես տեղական արտադրանք ձևակերպված ոսկերչական իրերի զգալի մասն իրականում վերավաճառվող ապրանքներ են եղել։
Ակնհայտ է, որ արտաքին պահանջարկը, որը ձևավորվում է նաև ռելոկանտ ռուսաստանցիների կողմից, օգնել է ապրանքների և ծառայությունների պահանջարկին, սակայն առանց ռուսաստանցիների էլ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին ավելի շատ «շեղվում» է դեպի առևտուր և ծառայություններ, քան արտադրություն։
«Իհարկե, կառավարությունը սուբսիդավորում է բիզնեսի` նոր սարքավորումների ձեռքբերումը, ինչն ավելացնում է նրա արդյունավետությունը, այսինքն` մրցունակությունը։ Պարզապես պետությունը դեռ չի հրապարակել այդ ծրագրից ստացված արդյունքի գնահատականները, այսինքն` այն, թե որքանով են ավելացրել այդ ձեռնարկություններն իրենց արտադրությունը, որքան աշխատատեղ են բացել, որքան ավել հարկ են վճարել», – հավելել է տնտեսագետը։
ՀՀ գործընկերների մոտ առաջացել են բացասական սպասումներ. տնտեսագետը` Քերոբյանի գործի մասին
Վերադառնալով առևտրի և ծառայությունների հատվածին` կարելի է ենթադրել, որ ռուսաստանցիների կողմից առկա պահանջարկը դեռ երկար ժամանակ վերև կձգի այդ ոլորտները, քանի որ նույնիսկ երբ Ուկրաինայի հակամարտությունն ավարտվի, ՌԴ–ի դեմ պատժամիջոցները դեռ որոշ ժամանակ կշարունակեն գործել։ Այդ պատճառով, օրինակ, Հայաստանը կշարունակի մնալ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար արտասահմանյան սահմանափակ ուղղությունների ցանկում։ Ֆանյանի խոսքով` խնդիրը միայն այն է, որ այդ գործոնների հետ մեծ հույսեր կապել պետք չէ։
Նա հավելեց, որ Հայաստանն ընդհանուր առմամբ կարողացել է բավական օգուտ քաղել ռելոկանտների հոսքից։ Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում, որտեղ նրանց հոսքը ևս մեծ է եղել, տնտեսությունը 7,5% աճ է գրանցել (հայաստանյան 8,7%–ի համեմատ)։ Արդյունքում, ըստ 2023 թվականի տվյալների, հարևան երկու երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե նույնն էր (Հայաստանում`8 168 դոլար, Վրաստանում`8 170 դոլար)։
ՌԴ շուկան կշարունակի գրավիչ մնալ հայկական բիզնեսի համար. ի՞նչ են կանխատեսում տնտեսագետները
Լրահոս
0