https://arm.sputniknews.ru/20240221/grav-bacakajelu-argelq-ev-erashkhavvorutjun-sinerjii-tnoreni-khapanman-mijvocy-pvokhvel-e--72518485.html
Գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն. «Սիներջիի» տնօրենի խափանման միջոցը փոխվել է
Գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն. «Սիներջիի» տնօրենի խափանման միջոցը փոխվել է
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատախազի նախաձեռնությամբ փոխվել է։... 21.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-21T10:18+0400
2024-02-21T10:18+0400
2024-02-21T11:33+0400
սիներջի
տնօրեն
աշոտ հովհաննիսյան
դատախազ
էկոնոմիկայի նախարարություն
սկանդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71910558_0:0:1001:563_1920x0_80_0_0_fbaa59b1a6bd4dc9719eebaaf8db0862.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատախազի նախաձեռնությամբ փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։Փետրվարի 12–ին հայտնի դարձավ, որ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, որոշվել է նրանց նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/03/71910558_0:0:753:564_1920x0_80_0_0_f9672a2ed72406eb7b94e1b447cc9eef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սիներջի, տնօրեն, աշոտ հովհաննիսյան, դատախազ, էկոնոմիկայի նախարարություն, սկանդալ
սիներջի, տնօրեն, աշոտ հովհաննիսյան, դատախազ, էկոնոմիկայի նախարարություն, սկանդալ
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատախազի նախաձեռնությամբ փոխվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
«Մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ։ Նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, և վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ էին կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և
ձերբակալել 7 անձանց, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը` Անի Գևորգյանին, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանին ու Աշոտ Հովհաննիսյանին, որոնք ավելի ուշ կալանավորվեցին։
Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, և մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ և նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։
Փետրվարի 12–ին հայտնի դարձավ, որ
Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, որոշվել է նրանց նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։