https://arm.sputniknews.ru/20240221/gazprvom-armenian-aveli-qan-500-girq-e-nvirel-hajastanum-rusakan-tany-72541380.html
«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 500 գիրք է նվիրել Հայաստանում Ռուսական տանը
«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 500 գիրք է նվիրել Հայաստանում Ռուսական տանը
Sputnik Արմենիա
Գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի... 21.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-21T18:25+0400
2024-02-21T18:25+0400
2024-02-21T18:25+0400
«գազպրոմ արմենիա» ընկերություն
«գազպրոմ»
գիրք
հայաստանում ռուսական տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72536817_0:120:1280:840_1920x0_80_0_0_3771c5e0f2f8a310383dc22109b0c597.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 500 նոր ռուսալեզու գիրք են նվիրել Հայաստանում Ռուսական տանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։Նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների նախաձեռնությունը նվիրված է եղել փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:Ի՞նչ են սիրում կարդալ հայերը, և ի՞նչ գիրք նվիրել այսօր«Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ»,–նշված է հաղորդագրության մեջ։Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան՝աշխատակիցների նախաձեռնությունը շատ կարևոր է համարել։«Մենք ստացել ենք մեծ քանակով գրքեր, և այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք կրթական կենտրոնների հետ և գիտենք, թե որքան օրակարգային է գրականության խնդիրը։Գրքերի կարիք իսկապես կա», - ասել է Շամսուտդինովան։Գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։Փոքր երկրները կարո՞ղ են «փրկել» աշխարհը․ Արմեն Սարգսյանը նոր գիրք է գրելՀայաստանում Ռուսական տան նախաձեռնությամբ գրքերի մի մասը փոխանցվել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72536817_0:0:1138:853_1920x0_80_0_0_a5d37f3b138ceaadbcdecf008769f6ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«գազպրոմ արմենիա» ընկերություն, «գազպրոմ», գիրք, հայաստանում ռուսական տուն
«գազպրոմ արմենիա» ընկերություն, «գազպրոմ», գիրք, հայաստանում ռուսական տուն
«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 500 գիրք է նվիրել Հայաստանում Ռուսական տանը
Գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողները ավելի քան 500 նոր ռուսալեզու գիրք են նվիրել Հայաստանում Ռուսական տանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների նախաձեռնությունը նվիրված է եղել փետրվարի 19-ին` հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:
«Գրքերը նախատեսված են դպրոցական տարիքի երեխաների համար և բազմաժանր են՝ գեղարվեստական, արկածային, ուսուցողական գրականություն, հեքիաթներ և մանկական հանրագիտարաններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի գծով նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան՝աշխատակիցների նախաձեռնությունը շատ կարևոր է համարել։
«Մենք ստացել ենք մեծ քանակով գրքեր, և այս նախաձեռնությունը շատ կարևոր է, քանի որ մենք աշխատում ենք կրթական կենտրոնների հետ և գիտենք, թե որքան օրակարգային է գրականության խնդիրը։Գրքերի կարիք իսկապես կա», - ասել է Շամսուտդինովան։
Գրքերը փոխանցվելու են Ռուսական տան Գյումրու մասնաճյուղին, Վանաձորի, Կապանի և Իջևանի կոնտակտային կենտրոններին, իսկ իջևանյան կենտրոնը գրքերը կտրամադրի Տավուշի մարզի համայնքային գրադարաններին։
Հայաստանում Ռուսական տան նախաձեռնությամբ գրքերի մի մասը փոխանցվել է Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանին։