https://arm.sputniknews.ru/20240221/avrvoraji-himnakan-mijvocarumnern-ajs-tari-teghi-kunenan-lvos-anjelesum-72526942.html
«Ավրորայի» հիմնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան Լոս Անջելեսում
«Ավրորայի» հիմնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան Լոս Անջելեսում
Sputnik Արմենիա
Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու մարդասերներին և կազմակերպություններին։ 21.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-21T14:43+0400
2024-02-21T14:43+0400
2024-02-21T14:52+0400
ավրորա
ավրորա մարտիկյան
լոս անջելես
ռուբեն վարդանյան
նուբար աֆեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2079/22/20792241_0:0:1600:901_1920x0_80_0_0_567a851b1b3f3138890ab13490101e1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնական միջոցառումներն այս տարի տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 8-ից 10-ը։ Այս մասին հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ այդ օրերին միջազգային ճանաչում ունեցող առաջատար փորձագետները կքննարկեն աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները։ Կհայտարարվի նաև «Ավրորա» մրցանակի դափնեկիրը։2024 թ. –ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը (մարդու իրավունքների պաշտպաններ Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա), Դենիս Մուկվեգե (Կոնգո), Նասրին Սոթուդե (Իրան)):Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու մարդասերներին և կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի և այլն:«Ավրորա» մարդասիրական յոթերորդ մրցանակը շնորհվել է Ջամիլա Աֆղանիին
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2079/22/20792241_0:0:1420:1065_1920x0_80_0_0_50f76e049b2b3b6e62ac23d8ed35194a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավրորա, ավրորա մարտիկյան, լոս անջելես, ռուբեն վարդանյան, նուբար աֆեյան
ավրորա, ավրորա մարտիկյան, լոս անջելես, ռուբեն վարդանյան, նուբար աֆեյան
«Ավրորայի» հիմնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան Լոս Անջելեսում
14:43 21.02.2024 (Թարմացված է: 14:52 21.02.2024) Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու մարդասերներին և կազմակերպություններին։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնական միջոցառումներն այս տարի տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 8-ից 10-ը։ Այս մասին հայտնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ օրերին միջազգային ճանաչում ունեցող առաջատար փորձագետները կքննարկեն աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները։ Կհայտարարվի նաև «Ավրորա» մրցանակի դափնեկիրը։
Միջոցառումները կանցկացվեն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնայի» համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Վաչե և Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ինչպես նաև «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր և ձեռներեց Էրիկ Էսրայիլյանի նախագահությամբ: Վերջինիս ջանքերի շնորհիվ 2017 թ. ստեղծվել է Կալիֆոռնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը:
2024 թ. –ի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ: Դափնեկիր կդառնա «Ավրորայի» հերոսներից մեկը (մարդու իրավունքների պաշտպաններ Աբդուլհադի ալ-Խավաջա (Բահրեյն/Դանիա), Դենիս Մուկվեգե (Կոնգո), Նասրին Սոթուդե (Իրան)):
Մրցանակը տրվում է դափնեկրին՝ հնարավորություն տալով նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու մարդասերներին և կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Մարդու իրավունքների և մարդասիրության ֆորումն ու մյուս միջոցառումները կհամախմբեն ոլորտի առաջատար փորձագետներին՝ ծավալելու բովանդակային քննարկում տարբեր հարցերի շուրջ՝ գենդերային արդարության, կրթության, արհեստական բանականության, կլիմայի փոփոխության, համաշխարհային առողջապահական ճգնաժամի և այլն: