00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ներքին Հանդի միջադեպին և խոսել ՌԴ–ի դերի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարկը կրկին ասել է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ռուսական կողմը չկարողացավ կանխել Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե ՌԴ-ից հաճախ են քննադատություններ հնչում ԵՄ առաքելության հասցեին։
Փետրվարի 13-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել Ներքին Հանդ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 հայ զինծառայող էր զոհվել, 1-ը՝ վիրավորվել:
«ԵՄ առաքելությունն այնտեղ մուտք չունի, մուտք ունի և ներկա է միայն Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել միջադեպը։ Այսինքն՝ վստահ եմ, որ իրականությունն այլ է։ ԵՄ առաքելությունը կայունացնող դեր է կատարում։ Մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել», - ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ռուս զինծառայողները թույլ չեն տվել ԵՄ դիտորդներին մուտք գործել Ներքին հանդի տեղամաս։
«Այո՛, այդ խնդիրը կա, մենք տեղյակ ենք և մենք հասցեագրել ենք»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ 2023 թվականի օգոստոսին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի շրջանում։ Այն ժամանակ կրակոցներն արձակվել էին դիտորդների ուղղությամբ, և ԵՄ առաքելությունը սկզբում հերքեց այդ հայտարարությունը, հետո շտկումներ արեց։ Բայց պաշտոնական երևանն այն ժամանակ գնահատական չտվեց առաքելության գործողություններին։
ՀԱՊԿ-ի հետ աշխատանքի կարևորության վերաբերյալ ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան` Գրիգորյանը կրկնեց, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը:
«Դա մենք անում ենք բացարձակապես բացահայտ՝ նման միջոցառումների, քաղաքական մեսիջների և գործողությունների միջոցով։ Դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արևմուտքը, այլև Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ։ Հայաստանը մինչև 2020-2021 թվականներ, տեսնելով, որ անվտանգային համակարգը, որի մաս է կազմում «չի աշխատում», իր համար անվտանգության երաշխիքներ է փնտրում ու շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները», - ասաց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ իշխանությունները հաստատակամ են այդ քաղաքականության և դրված նպատակին հասնելու հարցում:
Լրահոս
0