https://arm.sputniknews.ru/20240220/voreve-mekin-chem-kaskatsum-nvor-nvorq-varchakan-shrjani-ghekavary-krakvocneri-masin-72480467.html
Որևէ մեկին չեմ կասկածում. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` կրակոցների մասին
Որևէ մեկին չեմ կասկածում. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` կրակոցների մասին
Sputnik Արմենիա
Տիգրան Տեր–Մարգարյանի խոսքով` ավտոմեքենան, որի վրա կրակոցի հետք է հայտնաբերվել, չի պատկանում թաղապետարանի աշխատակիցներին։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T12:32+0400
2024-02-20T12:32+0400
2024-02-20T13:52+0400
հայաստան
երևան
կրակոց
նոր նորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72485862_0:271:1600:1171_1920x0_80_0_0_7212683e60ec7c2ee46e8f4984fa2d75.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը պատկերացում չունի, թե ով կամ ովքեր են կրակել թաղապետարանի ուղղությամբ։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Հիշեցնենք` անհայտ անձը կամ անձինք կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ուղղությամբ։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը կրակոցների մասին տեղեկությունները ստացել է այսօր` ժամը 09:00-ի սահմաններում։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի պատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես կրակոցի հետք կա:
երևան
նոր նորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72485862_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7e8b94c0bd6ffb5c1f75eb1689dd2b3d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, կրակոց, նոր նորք
հայաստան, երևան, կրակոց, նոր նորք
Որևէ մեկին չեմ կասկածում. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` կրակոցների մասին
12:32 20.02.2024 (Թարմացված է: 13:52 20.02.2024) Տիգրան Տեր–Մարգարյանի խոսքով` ավտոմեքենան, որի վրա կրակոցի հետք է հայտնաբերվել, չի պատկանում թաղապետարանի աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը պատկերացում չունի, թե ով կամ ովքեր են կրակել թաղապետարանի ուղղությամբ։ Նա այդ մասին ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Որևէ մեկին չեմ կասկածում։ Դեպքը եղել է գիշերը, վնասվել են շենքի պատուհանները, բակում կայանած մեկ մեքենա, որը չի պատկանում թաղապետարանի աշխատակիցներին։ Այս պահին ոստիկաններն ու քննիչներն այստեղ են, կատարում են քննչական գործողություններ»,–ասաց նա։
Հիշեցնենք`
անհայտ անձը կամ անձինք կրակել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի ուղղությամբ։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը կրակոցների մասին տեղեկությունները ստացել է այսօր` ժամը 09:00-ի սահմաններում։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի պատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:
Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես կրակոցի հետք կա: