https://arm.sputniknews.ru/20240220/rus-hajkakan-mardasirakan-kentrvonn-avartum-e-angarajin-hamaliri-shinararutjuny-72496564.html
Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնն ավարտում է անգարային համալիրի շինարարությունը
Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնն ավարտում է անգարային համալիրի շինարարությունը
Sputnik Արմենիա
Կենտրոնի գործունեության ուղղություններից մեկը մարդասիրական օգնություն առաքելն է։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T16:33+0400
2024-02-20T16:33+0400
2024-02-20T16:34+0400
հայաստան
ռուսաստան
հումանիտար օգնություն
շինարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63621128_0:165:1601:1065_1920x0_80_0_0_51ce74d9eacf20a90a6ab8e2a0189d06.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն ավարտում է անգարային համալիրի շինարարությունը։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի Telegram-յան ալիքում:Նշվում է, որ կենտրոնի գործունեության ուղղություններից մեկը մարդասիրական օգնություն հասցնելն է այն շրջանների բնակչությանը, որոնք հումանիտար աղետի մեջ են կամ կանգնած են դրա եզրին:Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 2023 թվականին 23 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Իրանի երկրաշարժից տուժած բնակչությանը: Կենտրոնը մարդասիրական օգնություն է հասցրել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար` ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ է առաքվել Սևան, Գավառ և Մասիս: Նոյեմբերին աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը՝ ՌԴ կառավարության հանձնարարությամբ կազմակերպված 40 տոննա մարդասիրական բեռի առաքման լոգիստիկ խնդիրների լուծման գործում:Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը գործում է 2016 թվականի մարտից, կատարում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահոսքերի հետևանքների վերացման, հրդեհների մարման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման խնդիրներ: Կենտրոնը տեղակայված է Գետարգել ավանում՝ նախկին ԽՍՀՄ զինված ուժերի կապի բազայի տարածքում։Հայ փրկարարները վերապատրաստվել են ռուս-հայկական կենտրոնում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63621128_85:0:1505:1065_1920x0_80_0_0_d33343553f19253500fb580b5c7350bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հումանիտար օգնություն, շինարարություն
հայաստան, ռուսաստան, հումանիտար օգնություն, շինարարություն
Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնն ավարտում է անգարային համալիրի շինարարությունը
16:33 20.02.2024 (Թարմացված է: 16:34 20.02.2024) Կենտրոնի գործունեության ուղղություններից մեկը մարդասիրական օգնություն առաքելն է։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնն ավարտում է անգարային համալիրի շինարարությունը։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի Telegram-յան ալիքում:
«Կենտրոնի տարածքում ավարտվում է անգարային համալիրի շինարարությունը, ինչը թույլ կտա զգալիորեն ընդլայնել ՌՀՄԱԿ-ի հետագա հնարավորությունները՝ որպես մարդասիրական օգնության առաքման լոգիստիկ հանգույց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կենտրոնի գործունեության ուղղություններից մեկը մարդասիրական օգնություն հասցնելն է այն շրջանների բնակչությանը, որոնք հումանիտար աղետի մեջ են կամ կանգնած են դրա եզրին:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը 2023 թվականին 23 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Իրանի երկրաշարժից տուժած բնակչությանը: Կենտրոնը մարդասիրական օգնություն է հասցրել նաև
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար` ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ է առաքվել Սևան, Գավառ և Մասիս: Նոյեմբերին աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում ՌԴ դեսպանատանը՝ ՌԴ կառավարության հանձնարարությամբ կազմակերպված 40 տոննա մարդասիրական բեռի առաքման լոգիստիկ խնդիրների լուծման գործում:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, որը գործում է 2016 թվականի մարտից, կատարում է որոնողափրկարարական գործողություններին աջակցելու, երկրաշարժերի, սողանքների, ձնահոսքերի հետևանքների վերացման, հրդեհների մարման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման խնդիրներ: Կենտրոնը տեղակայված է Գետարգել ավանում՝ նախկին ԽՍՀՄ զինված ուժերի կապի բազայի տարածքում։