https://arm.sputniknews.ru/20240220/munq-kheghtsh-chenq-khghtshcnvogh-enq-struk-chenq-ter-enq-miasin-sharzhumy-hanrahavaq-e-anum-72504175.html
Մունք խեղճ չենք, խղճցնող ենք, ստրուկ չենք, տեր ենք. «Միասին» շարժումը հանրահավաք է անում
Մունք խեղճ չենք, խղճցնող ենք, ստրուկ չենք, տեր ենք. «Միասին» շարժումը հանրահավաք է անում
Sputnik Արմենիա
Հավաքվածները կոչ են անում դուրս գալ ու պայքարել հանուն պետականության ու շեշտում են` Արցախի ազատագրական պայքարը շարունակվում է։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T18:19+0400
2024-02-20T18:19+0400
2024-02-20T18:21+0400
հանրահավաք
արցախ
օպերա
«միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում
ազատության հրապարակ
նիկոլ փաշինյան
հրաժարական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72502416_0:229:1601:1129_1920x0_80_0_0_ea8bfe93878ad33be857b10e65910086.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Միասին» շարժման ներկայացուցիչներն ու նրանց գաղափարակիցները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Նրանք պնդում են` նախապատրաստել են հիմնավորումներ, բայց դրանցից մեկն էլ բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հանելու համար։«Միասին» շարժման ներկայացուցիչներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է` «Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», «Արցախյան ազատագրական պայքարը շարունակվում է»։Արցախից բռնի տեղահանված, «Արդարություն և վերադարձ» ՀԿ–ի հիմնադիր Արմեն Պետրոսյանն էլ բոլոր արցախցիներին բարբառով կոչ արեց միանալ ու պայքարել։«Էս շտե՞ղ եք, 120 000–ից էս ենք շտեղ։ Պետք է հավաքվել, միասին։ Պա մունք պռաստոյ մարդիկ չենք, մունք աշխարհի մարշալներ ենք տվալ, մունք խեղճ չենք, մունք խղճցնող ենք, մունք ստրուկ չենք, մունք տեր ենք։ Մունք Արցախից տեղահանված փախստական չենք, մունք հայ ենք ու այս երկրի տերը»,– նշեց Պետրոսյանը։Շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72502416_0:0:1601:1200_1920x0_80_0_0_0ec06c61d336e58bcd02cc3e3a9770ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրահավաք, արցախ, օպերա, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում, ազատության հրապարակ, նիկոլ փաշինյան, հրաժարական
հանրահավաք, արցախ, օպերա, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում, ազատության հրապարակ, նիկոլ փաշինյան, հրաժարական
Մունք խեղճ չենք, խղճցնող ենք, ստրուկ չենք, տեր ենք. «Միասին» շարժումը հանրահավաք է անում
18:19 20.02.2024 (Թարմացված է: 18:21 20.02.2024) Հավաքվածները կոչ են անում դուրս գալ ու պայքարել հանուն պետականության ու շեշտում են` Արցախի ազատագրական պայքարը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Միասին» շարժման ներկայացուցիչներն ու նրանց գաղափարակիցները բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք պնդում են` նախապատրաստել են հիմնավորումներ, բայց դրանցից մեկն էլ բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հանելու համար։
«Նախապատրաստել ենք 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Ցանկը վերջնական չէ, այն կարող է լրացվել յուրաքանչյուրի նոր գաղափարներով։ Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա թուրք–ադրբեջանական ռեժիմը և կատարի նրանց պահանջը` կործանելով մեր պետականությունը»,– նշեց հասարակական–քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Միասին» շարժման ներկայացուցիչներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է` «Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», «Արցախյան ազատագրական պայքարը շարունակվում է»։
Արցախից բռնի տեղահանված, «Արդարություն և վերադարձ» ՀԿ–ի հիմնադիր Արմեն Պետրոսյանն էլ բոլոր արցախցիներին բարբառով կոչ արեց միանալ ու պայքարել։
«Էս շտե՞ղ եք, 120 000–ից էս ենք շտեղ։ Պետք է հավաքվել, միասին։ Պա մունք պռաստոյ մարդիկ չենք, մունք աշխարհի մարշալներ ենք տվալ, մունք խեղճ չենք, մունք խղճցնող ենք, մունք ստրուկ չենք, մունք տեր ենք։ Մունք Արցախից տեղահանված փախստական չենք, մունք հայ ենք ու այս երկրի տերը»,– նշեց Պետրոսյանը։
Շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։