https://arm.sputniknews.ru/20240220/merkaparanvoc-hajtararutjun-peskvovy-navalnii-knvoj-meghadranqneri-masin-72489893.html
Մերկապարանոց հայտարարություն. Պեսկովը` Նավալնիի կնոջ մեղադրանքների մասին
Մերկապարանոց հայտարարություն. Պեսկովը` Նավալնիի կնոջ մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
Մոսկվան չի ընդունում նաև Ժոզեպ Բորելի պահանջը։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T15:00+0400
2024-02-20T15:00+0400
2024-02-20T15:02+0400
ռուսաստան
ալեքսեյ նավալնի
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:160:1532:1022_1920x0_80_0_0_6dd5193fa1c447baacc8dec2a051ee82.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Յուլյա Նավալնին մերկապարանոց մեղադրանքներ է հնչեցրել։Պեսկովը նշել է, որ Մոսկվան չի ընդունում նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` Նավալնիի մահվան անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը։Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում Նավալնիի հիշատակին ծաղիկներ խոնարհող անձանց ձերբակալություններին, ապա Պեսկովն ասել է, որ իրավապահները կատարում են իրենց գործառույթը, գործում են օրենքին համապատասխան:Հիշեցնենք` Պատիժների կատարման դաշնային ծառայությունը փետրվարի 16-ին հայտնեց, որ զբոսանքից հետո Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և մահացել: RT-ի աղբյուրի նախնական տվյալներով՝ թրոմբ է պոկվել, մահվան ստույգ պատճառները պարզվում են:Լաբիտնանգի քաղաքային հիվանդանոցում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ շտապօգնության բրիգադը 9 րոպեում հասել է կանչի վայր և ավելի քան կես ժամ փորձել է վերակենդանացնել Նավալնուն, բայց ապարդյուն: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել։Նշենք, որ Նավալնին կալանավորվել էր այն բանից հետո, երբ «Իվ Ռոշերի» գործով պայմանական պատիժը 2021 թվականին փոխարինվել էր իրական ազատազրկմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39483111_0:0:1363:1022_1920x0_80_0_0_727990b316988190e284c2b07500fa0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ալեքսեյ նավալնի, դմիտրի պեսկով
ռուսաստան, ալեքսեյ նավալնի, դմիտրի պեսկով
Մերկապարանոց հայտարարություն. Պեսկովը` Նավալնիի կնոջ մեղադրանքների մասին
15:00 20.02.2024 (Թարմացված է: 15:02 20.02.2024) Մոսկվան չի ընդունում նաև Ժոզեպ Բորելի պահանջը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Յուլյա Նավալնին մերկապարանոց մեղադրանքներ է հնչեցրել։
«Դրանք լկտի մեղադրանքներ են ռուսական պետության ղեկավարի հասցեին, բայց հաշվի առնելով, որ Յուլյա Նավալնին բառացիորեն օրեր առաջ է այրիացել, ես այդ հայտարարությունները կթողնեմ առանց մեկնաբանության», - ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Նավալնիի այրու ուղերձին, որում նա ամուսնու սպանության մեջ մեղադրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան չի ընդունում նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` Նավալնիի մահվան անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու պահանջը։
Ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում Նավալնիի հիշատակին ծաղիկներ խոնարհող անձանց ձերբակալություններին, ապա Պեսկովն ասել է, որ իրավապահները կատարում են իրենց գործառույթը, գործում են օրենքին համապատասխան:
Հիշեցնենք` Պատիժների կատարման դաշնային ծառայությունը փետրվարի 16-ին հայտնեց, որ զբոսանքից հետո
Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և մահացել: RT-ի աղբյուրի նախնական տվյալներով՝ թրոմբ է պոկվել, մահվան ստույգ պատճառները պարզվում են:
Լաբիտնանգի քաղաքային հիվանդանոցում
ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ շտապօգնության բրիգադը 9 րոպեում հասել է կանչի վայր և ավելի քան կես ժամ փորձել է վերակենդանացնել Նավալնուն, բայց ապարդյուն: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել։
Նշենք, որ Նավալնին կալանավորվել էր այն բանից հետո, երբ «Իվ Ռոշերի» գործով պայմանական պատիժը 2021 թվականին փոխարինվել էր իրական ազատազրկմամբ։