https://arm.sputniknews.ru/20240220/hunastanum-hajagitutjan-kentrvon-kbacvi-72499718.html
Հունաստանում հայագիտության կենտրոն կբացվի
Հունաստանում հայագիտության կենտրոն կբացվի
Sputnik Արմենիա
Դեմոկրիտուս համալսարանը մեծ հետաքրքրություն ունի հայագիտությունը զարգացնելու հարցում։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T17:45+0400
2024-02-20T17:45+0400
2024-02-20T17:46+0400
հունաստան
հայաստան
հայագիտություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72500572_0:0:1150:647_1920x0_80_0_0_02d7f59bf1c7ebd47adac34e14c82413.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հունաստանում կհիմնադրվի հայագիտության ուսումնասիրությունների կենտրոնի։ Տեղեկությունը հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և ՀՀ դեսպանության միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, որով համալսարանում հիմնադրվում է Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն։ Այդպիսով մեկնարկում է հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Պայմանագիրը ստորագրել են Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը և Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումը պատմական է, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն։ Նա ընդգծել է, որ Դեմոկրիտուս համալսարանը մեծ հետաքրքրություն ունի հայագիտությունը զարգացնելու հարցում։Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշել է, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են: Նա համոզմունք է հայտնել, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար:Միջոցառմանը հաջորդել է հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72500572_150:0:1013:647_1920x0_80_0_0_0032ac386329f6281c15ecd98efdfb72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, հայաստան, հայագիտություն
հունաստան, հայաստան, հայագիտություն
Հունաստանում հայագիտության կենտրոն կբացվի
17:45 20.02.2024 (Թարմացված է: 17:46 20.02.2024) Դեմոկրիտուս համալսարանը մեծ հետաքրքրություն ունի հայագիտությունը զարգացնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հունաստանում կհիմնադրվի հայագիտության ուսումնասիրությունների կենտրոնի։ Տեղեկությունը հայտնում է
Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և ՀՀ դեսպանության միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել, որով համալսարանում հիմնադրվում է Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն։ Այդպիսով մեկնարկում է հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Պայմանագիրը ստորագրել են Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը և Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
Կենտրոնի հիմնմանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իսկ նախաձեռնել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ միջոցառումը պատմական է, քանի որ առաջին անգամն է Հունաստանում հիմնվում հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն։ Նա ընդգծել է, որ Դեմոկրիտուս համալսարանը մեծ հետաքրքրություն ունի հայագիտությունը զարգացնելու հարցում։
Պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսը իր հերթին նշել է, որ հայոց լեզուն և մշակույթը, ինչպես նաև հայոց պատմությունը համալսարանի հետաքրքրությունների շրջանակներում են: Նա համոզմունք է հայտնել, որ աշխատանքների արդյունավետությունը տեսանելի կլինի մոտ ապագայում և կայուն հիմք կհանդիսանա հայ և հույն բարեկամ ժողովուրդների ակադեմիական համագործակցության համար:
Միջոցառմանը հաջորդել է հայական ավանդական ուտեստների և խմիչքների հյուրասիրություն։