https://arm.sputniknews.ru/20240220/anvstahutjan-gvortsyntacy-petq-e-sksvi-azhum-miasin-sharzhumy-ynddimutjann-arajark-arec-72505370.html
Անվստահության գործընթացը պետք է սկսվի ԱԺ–ում. «Միասին» շարժումը ընդդիմությանն առաջարկ արեց
Անվստահության գործընթացը պետք է սկսվի ԱԺ–ում. «Միասին» շարժումը ընդդիմությանն առաջարկ արեց
Sputnik Արմենիա
Շարժման համակարգող Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստվում են բանակցել նաև արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T18:42+0400
2024-02-20T18:42+0400
2024-02-20T18:53+0400
հանրահավաք
ազատության հրապարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72502392_0:256:1601:1156_1920x0_80_0_0_3b8ee81d5dfc44df7439e419a7257b63.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Միասին» շարժումը ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում է անվստահության գործընթացը սկսել խորհրդարանից։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։Մունք խեղճ չենք, խղճցնող ենք, ստրուկ չենք, տեր ենք. «Միասին» շարժումը հանրահավաք է անումՆա ընդգծեց, որ ինքը, շարժման անդամները, ինչպես նաև հրապարակում հավաքվածները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, բայց դրանից հետո գործողություններ են պետք։Քաղաքական գործիչը նշեց նաև, որ ժողովրդի աջակցությամբ պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կազմված կլինի մասնագետներից։ Սարգսյանը վստահ է` միայն այդպես կկարողանան հեռացնել օրվա իշխանությանը։ Նա ընդգծեց` պետք է լինի նոր իշխանության ձևավորում, ոչ թե իշխանափոխություն։Հավելենք, որ շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։
ազատության հրապարակ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72502392_0:0:1601:1200_1920x0_80_0_0_0e72e6e0ef8588b2505e5c32f04d7e26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանրահավաք, ազատության հրապարակ
հանրահավաք, ազատության հրապարակ
Անվստահության գործընթացը պետք է սկսվի ԱԺ–ում. «Միասին» շարժումը ընդդիմությանն առաջարկ արեց
18:42 20.02.2024 (Թարմացված է: 18:53 20.02.2024) Շարժման համակարգող Արամ Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստվում են բանակցել նաև արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. «Միասին» շարժումը ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում է անվստահության գործընթացը սկսել խորհրդարանից։ Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ինքը, շարժման անդամները, ինչպես նաև հրապարակում հավաքվածները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, բայց դրանից հետո գործողություններ են պետք։
«Մենք առաջարկում ենք, որ անվստահության գործընթացը սկսվի խորհրդարանում։ Այս հանրահավաքից հետո` 1 շաբաթվա ընթացքում, մենք կբանակցենք մյուս քաղաքական ուժերի հետ, կներկայացնենք մեր առաջարկներն ու միասնաբար կգանք և հաշվետու կլինենք ձեր (հանրության,– խմբ.) առջև»,– ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործիչը նշեց նաև, որ ժողովրդի աջակցությամբ պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորել, որը կազմված կլինի մասնագետներից։
Սարգսյանը վստահ է` միայն այդպես կկարողանան հեռացնել օրվա իշխանությանը։ Նա ընդգծեց` պետք է լինի նոր իշխանության ձևավորում, ոչ թե իշխանափոխություն։
Հավելենք, որ շարժումը հատուկ հանրահավաքների շարքը սկսել է փետրվարի 20–ին` Արցախյան շարժման 36–ամյակի օրը։