00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրծողներ, ֆիզիկական զսպման տրավմատիկ միջոցներ․ ՄԻՊ-ը Վարդենիսի հոգեբուժարան է այցելել

© Photo : press office oh the Human Rights Defender of Armenia Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Բաժանորդագրվել
ՄԻՊ-ը բարձրաձայնում է նաև աշխատակիցների աշխատավարձերի և արժանապատիվ աշխատանքային պայմանների հարցը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Մշտապես միատեսակ սնունդ, կրծողներ, ֆիզիկական զսպման տրավմատիկ միջոցներ, հոգեբույժների թվի պակաս և այլն․ ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ և պարզել, որ նախկինում արձանագրված խնդիրները շարունակում են մնալ չլուծված։
© Photo : press office oh the Human Rights Defender of Armenia Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ
Антисанитарные условия в Варденисском нейропсихологическом интернате - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ
Տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված, 450-ից ավելի խնամարկյալին սպասարկում են ընդամենը երկու հոգեբույժներ, բաժանմունքներում արձանագրվել են դեղորայքի պահման ոչ պատշաճ պայմաններ, սենյակներում խնամարկյալների մահճակալները չափազանց մոտ են իրար, տարվա մեծ մասը նրանք զբոսանքի չեն տարվում, որոշ բաժանմունքներում առկա են կրծողներ, սնունդն անընդհատ կրկնվում է՝ խաշած ձուկ, վերմիշելով փլավ, խաշած կարտոֆիլ և այլն, հեռախոսակապից օգտվելու համար խնամարկյալներն ուղղակիորեն կախվածության մեջ են տուն-ինտերնատի աշխատակիցներից։ Ազգականների հետ կապ են հաստատում ամիսը միայն մեկ անգամ՝ սոցիալական աշխատողների անձնական բջջային հեռախոսներով, իսկ լրացուցիչ զանգերի հնարավորություն նրանց տրամադրվում է խնամարկյալների կամ նրանց ազգականների ծննդյան տոներին: Լուծված չեն խնամարկյալների պրոթեզավորման հարցերը։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, պետք է շարունակաբար բարելավվեն»,- նշված է ՄԻՊ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը կուղարկվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Նշենք, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնդիրների մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է։ Դեռևս 2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տուն-ինտերնատում հայտնաբերել էր գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի պակաս, հոգեբույժների խիստ պակաս և այլ խնդիրներ։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ խախտվել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները։ Ուսումնասիրվել էին հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության:
Լրահոս
0