00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:47
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի իշխանությունները «Հզբոլլահին» հորդորում են չսադրել ԱՄՆ–ին. ԶԼՄ

© Sputnik / Александр ВильфԻրանի դրոշ
Իրանի դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Իրանի դրոշ
Բաժանորդագրվել
Թերթի աղբյուրն ասել է, որ Թեհրանն ամեն ինչ անում է Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնում թույլ չտալու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Իրանի իշխանությունները լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությանը և այլ զինված խմբավորումներին մասնավոր կարգով կոչ են արել չսադրել ԱՄՆ-ին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար: Այս մասին գրում է «The Washington Post» թերթը՝ հղում անելով լիբանանցի և իրաքցի պաշտոնյաներին:
«Իրանն ամեն ինչ անում է, որ պատերազմի ընդլայնում թույլ չտա»,– ասել է իրաքցի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։
Ըստ պարբերականի` թեև Իրանի իշխանությունները հրապարակավ զգուշացրել են, որ հանրապետության զինծառայողները պատրաստ են պատասխանել ցանկացած սպառնալիքի, բայց բարձրաստիճան ղեկավարները զգուշության կոչ են անում մասնավոր կարգով:
Լիբանանում իրանցի պաշտոնյաները «Հզբոլլահի» անդամների հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ չեն ցանկանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առիթ տալ Լիբանանում կամ որևէ այլ տեղ ավելի լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու համար:
Իրաքում, ըստ աղբյուրների, Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ տարածաշրջանում հակամարտության վերսկսումը կարող է խաթարել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ բանակցությունների տեմպերը:
«Հնարավոր է` Իրանը հասկացել է, որ իր շահերը կխախտվեն, եթե թույլ տա իր կողմնակիցներին անսահմանափակ հարձակվել ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա», - թերթին ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:
Հիշեցնենք` փետրվարի 9-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը շարունակելու է վճռական աջակցություն ցուցաբերել Լիբանանին և տարածաշրջանում իսլամական դիմադրության ուժերին: Նա նշել էր, որ «Հզբոլլահի» զինված կազմավորումները՝ լիբանանյան բանակի և կառավարության հետ համակարգմամբ, ունակ են պաշտպանել Լիբանանը:
ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ
Լրահոս
0