00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի բրոնզե մեդալակիր է

© Sputnik / Asatur YesayantsՀռիփսիմե Խուրշուդյանը
Հռիփսիմե Խուրշուդյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Հռիփսիմե Խուրշուդյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում ավարտեցին իրենց ելույթները Հայաստանի կանանց հավաքականի ծանրորդները։ Մեր թիմի կազմում վերջինը մրցահարթակ դուրս եկան 87 կգ քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. Բուլղարիայում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը և Տաթև Հակոբյանը 227 կգ-ով զբաղեցրեցին համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։
Պոկում վարժությունում մեր մարզուհիները գերազանց կատարեցին իրենց մոտեցումները` Խուրշուդյանը բարձրացրեց 102 կգ, իսկ Հակոբյանը 103 կգ։ Հետո Հռիփսիմեն երկու մոտեցում ծախսեց, բայց բարձրացրեց 105 կգ կշառող ծանրաձողը` դրանով իսկ ապահովելով մեդալը պոկում վարժությունում։
Իսկ Տաթև Հակոբյանը երկու մոտեցում ձախողեց 106 կգ բարձրացնելիս։ Ի վերջո, Խուրշուդյանը բրոնզե փոքր մեդալ վաստակեց, իսկ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 5-րդ տեղը։
Հրում վարժությունում Խուրշուդյանը իր ելույթներն ավարտեց 122 կգ-ով, իսկ Տաթև Հակոբյանը 124 կգ-ով։ Մեր մարզուհիները երկամարտում ցույց տվեցին նույն 227 կգ արդյունքը, բայց Խուրշուդյանը զբաղեցրեց երրորդ տեղը, որովհետև Հակոբյանից ավելի շուտ էր ցույց տվել 227 կգ արդյունքը։ Այպիսով Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Հակոբյանը զբաղեցրեց 4-րդ տեղը։
Նշենք, որ 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանն իր այս նվաճումով ավարտեց մարզական կարիերան։ Սկսած 2007 թվականից` նա ներկայացնում էր Հայաստանը բազմաթիվ մրցումներում։ Խուրշուդյանը Եվրոպայի չեմպիոն ու բազմակի մրցանակակիր է։
Եվրոպայի ծանրամարտի առաջնության մրցումային վերջին օրը՝ փետրվարի 20–ին, մրցահարթակ են դուրս գալու տղամարդկանց գերծանր քաշային կարգի ծանրորդները։ Հայաստանը այս քաշային կարգում ունի երկու ներկայացուցիչ՝ Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։
Արման Անդրեասյանը ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն է
Լրահոս
0