https://arm.sputniknews.ru/20240219/hh-dprvocakannery-3-medal-en-nvatshel-infvormatikaji-mijazgajin-olimpiadajum-72448870.html
ՀՀ դպրոցականները 3 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
ՀՀ դպրոցականները 3 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
Sputnik Արմենիա
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտները։ 19.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-19T16:27+0400
2024-02-19T16:27+0400
2024-02-19T16:31+0400
հայաստան
դպրոցական
մեդալ
օլիմպիադա
https://cdn.am.sputniknews.ru/img/1748/06/17480624_0:0:2730:1537_1920x0_80_0_0_ab19bf537a2b4865d7fe1fc1678523d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ռումինիայի Պլոշետ քաղաքի նախաձեռնած ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Օլիմպիադան առցանց ձևաչափով անցկացվել է 2024 թ․ փետրվարի 9-11-ը, մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Վահան Աբրահամյան, Սևակ Եգորյան և Մակար Դիլանյան) և «Քվանտ» վարժարանի (Ալեքս Գրիգորյանը) 10-րդ դասարանի աշակերտները։Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Սամվել Աբելյանը։Գերատեսչությունը հիշեցնում է, որ 2023 թ.-ին Հայաստանի թիմը InfO(1)CUP միջազգային 7-րդ օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե մեդալի։ՀՀ–ում դպրոցների շրջանավարտներն այլևս գերազանցության մեդալ չեն ստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1748/06/17480624_0:0:2730:2048_1920x0_80_0_0_939dc791e7914923bae7ed85b4687180.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոցական, մեդալ, օլիմպիադա
հայաստան, դպրոցական, մեդալ, օլիմպիադա
ՀՀ դպրոցականները 3 մեդալ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
16:27 19.02.2024 (Թարմացված է: 16:31 19.02.2024) Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտները։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ռումինիայի Պլոշետ քաղաքի նախաձեռնած ինֆորմատիկայի InfO(1)CUP միջազգային 8-րդ օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադան առցանց ձևաչափով անցկացվել է 2024 թ․ փետրվարի 9-11-ը, մասնակցել է 13 պետության 132 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Վահան Աբրահամյան, Սևակ Եգորյան և Մակար Դիլանյան) և «Քվանտ» վարժարանի (Ալեքս Գրիգորյանը) 10-րդ դասարանի աշակերտները։
«ՀՀ թիմից ոսկե մեդալի է արժանացել Ալեքս Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Աբրահամյանն ու Սևակ Եգորյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով, յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ԵՊՀ ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Սամվել Աբելյանը։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ 2023 թ.-ին Հայաստանի թիմը InfO(1)CUP միջազգային 7-րդ օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե մեդալի։