00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեղափոխություններն անհնար են առանց 5-րդ և 6-րդ շարասյուների. փորձագետները` ՀՀ–ի մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Բաբուխանյան և Հայկ Նահապետյան
Հայկ Բաբուխանյան և Հայկ Նահապետյան - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Հայկ Բաբուխանյան և Հայկ Նահապետյան
Բաժանորդագրվել
Փորձագետները նշում են, որ չկա ոչ մի օրինակ, որ «գունավոր» հեղափոխությունը օգուտ բերի տվյալ երկրին։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանում «հինգերորդ շարասյունը» ստեղծվել է ոչ թե 2018 թվականին, երբ տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը», այլ դեռ 1990-ականներին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Կիևի Մայդանի դեպքերի 10-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց անվտանգության հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Փողոցը պայքարի վերջին փուլն է։ Սկզբում արևմտյան հատուկ ծառայությունները ստեղծում են «5-րդ և 6-րդ շարասյունները», առանց դրա հեղափոխությունն անհնար է։ Հիշեցնեմ, որ առավել մոլի հակառուսական գործիչներից մեկը՝ «Սասնա ծռերի» անդամ Գարեգին Չուգասզյանը, Սորոսի գրասենյակի առաջին ղեկավարն էր Երևանում», - ընդգծեց Նահապետյանը։
Նա նշեց, որ Հայաստանում «գունավոր» հեղափոխության առաջին փորձը ձախողվեց 2008 թվականի մարտի 1-ին։ Նահապետյանի խոսքով՝ այն ժամանակ իշխանությունը գիտեր, թե ինչ անի նման դեպքերում։
«Ցավոք, մինչև 2018 թվականը «5-րդ և 6-րդ շարասյունները» Հայաստանում ուժեղացան և՛ քանակական, և՛ գաղափարական առումով։ Եթե հիշում եք, նոր կառավարության կազմում հայտնվեցին «նախկին» իշխանության ներկայացուցիչներ, որոնք էլ հենց իրենց լոյալությամբ կամ դավաճանությամբ թույլ էին տվեցին «գունավոր» հեղափոխությունը։ Հանրային տիրույթում կեղծ թեզեր էին հնչում, բայց այն ժամանակվա իշխանությունն ինքնահոսի թողեց իրավիճակը։ Եվ Արևմուտքն օգտվեց դրանից։ Նպատակ կար՝ պատերազմում պարտության ճանապարհով հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Երկրորդ նպատակը ռուսական զորքերի դուրսբերումն է», - կարծում է անվտանգության հարցերով փորձագետը։
Խոսելով «գունավոր» հեղափոխությունների տեխնոլոգիաների կիրառման մասին՝ Նահապետյանը նշեց, որ դեռ Չինգիզ Խանն էր հմտորեն օգտվում «5-րդ շարասյան» գործոնից՝ դավաճանները բացում էին նրա առաջ պաշարման մեջ գտնվող ամրոցների դարպասները։ Իսկ այսօրվա իրողությունների հետ կապված փորձագետն ընդգծեց, որ ցանկացած «գունավոր» հեղափոխության նպատակը իշխանությունը զավթելն ու բոլոր ոլորտներում արտաքին կառավարմանն անցնելն է։
Նահապետյանը կարծում է՝ առաջին բանը, ինչին ձգտում են «արևմտյան կուրատորները», ժողովրդագրական իրավիճակի վատթարացումն է։ Բնակչությունը պետք է զանգվածաբար լքի երկիրը։ Դա վերաբերում է նաև Հայաստանին։ Եթե մինչև 2018 թվականը Հայաստանի բնակչությունը գերազանցում էր 3 միլիոնը, ապա այսօր, ըստ պաշտոնական տվյալների, որոնք, փորձագետի կարծիքով, ուռճացված են, ընդամենը 2,8 մլն է: Երկրորդ գործոնը տնտեսության կոլապսն է, ինչի մասին վկայում է պետական պարտքի աճը։
Նա բերեց Չինաստանի և Վենեսուելայի օրինակները, որտեղ «գունավոր» հեղափոխությունների փորձերը ձախողվեցին։ Հաջողության գաղտնիքը, Նահապետյանի կարծիքով, «5-րդ շարասյան» դեմ հետևողական պայքարի և ժողովրդի ու պետության միասնության մեջ է։
«Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ աշխարհում չկա ոչ մի օրինակ, որ «գունավոր» հեղափոխությունը հանգեցնի այս կամ այն երկրի բարգավաճմանը:
«ԱՄՆ-ն գաղութային մոտեցում է ցուցաբերում՝ ամեն ինչ քամելով իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Նրանք զոհաբերում են տեղի բնակչությանը կառավարման լծակներ ստանալու համար։ Այդպես եղավ Հայաստանում և Վրաստանում։ Ստացվում է, որ ամերիկացիներն իրենց համար են հեղափոխություններ անում», - կարծում է Բաբուխանյանը։
Նրա խոսքով՝ «գունավոր» հեղաշրջումները, որպես կանոն, կազմակերպում են ԱՄՆ հատուկ ծառայությունները. նրանց համար դա ներդրում է։ Եվ այդ ներդրումներն ամենևին էլ նրա համար չեն արվում, որ երկիրը, որտեղ տեղի է ունեցել հեղափոխությունը, զարգանա։ Որովհետև, որքան զարգացած է երկիրը, որքան կրթված է բնակչությունը և որքան բարձր է հասարակական մակարդակը, այնքան դժվար է նման պետությանը մանիպուլյացիայի ենթարկել։
Ուկրաինան 10 տարում 10 մլն մարդ է կորցրել. ինչո՞ւ հնարավոր դարձավ Եվրամայդանը
Լրահոս
0