00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Կարմիր խաչից 60 միլիոն դրամ է անհետացել. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Բաղդասարյան
Լևոն Բաղդասարյան - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2024
Լևոն Բաղդասարյան
Բաժանորդագրվել
Լևոն Բաղդասարյանը նշում է, որ հակառակ իրենց ներկայացրած հաղորդումների` Աննա Եղիազարյանի կողմից հանցագործության վերաբերյալ հաղորդում տալուց հետո նա անմիջապես տուժող է ճանաչվել:
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահության փաստաբան Լևոն Բաղդասարյանը վստահեցնում է՝ իրենք հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացրել, սակայն դատախազությունը դեռևս ընթացք չի տվել, իսկ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի կողմից հաղորդում ներկայացնելուց հետո վերջինս տուժող է ճանաչվել:
Նշենք, որ Հայկական Կարմիր խաչի շուրջ սկանդալ բարձրացավ այս ամսվա սկզբին։ Փետրվարի 15-ին մամուլում լուր տարածվեց, թե ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանը կազմակերպության նախագահ է ընտրվել։ Հետո ընկերությունը հայտարարեց, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից, և նրա` նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Եղիազարյանն ինքնագործունեությամբ է զբաղվում։ Աննա Եղիազարյանին փետրվարի 17-ից թույլ չեն տալիս մուտք գործել ընկերության շենք։
«Խոսքը ավելի քան 10 հաղորդումների մասին է, այդ թվում՝ 60 միլիոն դրամ և ավելի գումար Կարմիր խաչից անհետանալու, ինչպես նաև ապօրինի գույք օգտագործելու մասին»,– պարզաբանեց Բաղդասարյանը:
Նա ընդգծեց` հաղորդում է ներկայացվել նաև այն մասին, որ գրասենյակին առնչվող փաստաթղթեր են գողացվել։ Հաղորդումները ներկայացրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Արթուր Արիստակեսյանը։
Փաստաբանը ասուլիսի ընթացքում նաև ձայնագրություն միացրեց` նշելով, որ չգիտեն, թե ով է ձայնագրել և ով է խոսողը։ Ըստ փաստաբանի՝ ձայնագրությունում խոսվում է փետրվարի 17-ին կազմակերպված ակցիայի մասին, երբ Աննա Եղիազարյանը փորձում էր շենք մուտք գործել, սակայն ոստիկանության ծառայողները հսկում էին ընկերության շենքը։
«Նոր հանձնարարություն կա, խնդրում եմ մեր թիմակիցներին հանձնարարեք, որ վաղը, ժամը 10։30-ին գան օֆիս։ Ինձ անուն–ազգանուններ ասեք, հեռախոսահամարներ»,– լսվում էր ձայնագրության մեջ։
Փաստաբանը նշեց, որ արդեն այս ձայնագրության մասով էլ է հաղորդում ներկայացվել իրավապահ մարմիններին, որպեսզի ուսումնասիրեն, թե ովքեր են այս ամենի կազմակերպիչները։
Հիշեցնենք` Լևոն Բաղդասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ Աննա Եղիազարյանին գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացրել են, քանի որ նա չի ներկայացրել 2023 թվականի բյուջեի և 2024 թվականի ծրագրի վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև ինքն իրեն արձակուրդ է ձևակերպել` առանց ղեկավարության իմացության։
Լրահոս
0