https://arm.sputniknews.ru/20240219/irani-ishkhanutjunnery-hzbvollahin-hvordvorum-en-chsadrel-amnin-zlm-72438947.html
Իրանի իշխանությունները «Հզբոլլահին» հորդորում են չսադրել ԱՄՆ–ին. ԶԼՄ
Իրանի իշխանությունները «Հզբոլլահին» հորդորում են չսադրել ԱՄՆ–ին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թերթի աղբյուրն ասել է, որ Թեհրանն ամեն ինչ անում է Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնում թույլ չտալու համար։ 19.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-19T13:13+0400
2024-02-19T13:13+0400
2024-02-19T13:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
լիբանան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Իրանի իշխանությունները լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությանը և այլ զինված խմբավորումներին մասնավոր կարգով կոչ են արել չսադրել ԱՄՆ-ին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար: Այս մասին գրում է «The Washington Post» թերթը՝ հղում անելով լիբանանցի և իրաքցի պաշտոնյաներին:«Իրանն ամեն ինչ անում է, որ պատերազմի ընդլայնում թույլ չտա»,– ասել է իրաքցի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։Ըստ պարբերականի` թեև Իրանի իշխանությունները հրապարակավ զգուշացրել են, որ հանրապետության զինծառայողները պատրաստ են պատասխանել ցանկացած սպառնալիքի, բայց բարձրաստիճան ղեկավարները զգուշության կոչ են անում մասնավոր կարգով:Լիբանանում իրանցի պաշտոնյաները «Հզբոլլահի» անդամների հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ չեն ցանկանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առիթ տալ Լիբանանում կամ որևէ այլ տեղ ավելի լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու համար:Իրաքում, ըստ աղբյուրների, Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ տարածաշրջանում հակամարտության վերսկսումը կարող է խաթարել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ բանակցությունների տեմպերը:«Հնարավոր է` Իրանը հասկացել է, որ իր շահերը կխախտվեն, եթե թույլ տա իր կողմնակիցներին անսահմանափակ հարձակվել ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա», - թերթին ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:Հիշեցնենք` փետրվարի 9-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը շարունակելու է վճռական աջակցություն ցուցաբերել Լիբանանին և տարածաշրջանում իսլամական դիմադրության ուժերին: Նա նշել էր, որ «Հզբոլլահի» զինված կազմավորումները՝ լիբանանյան բանակի և կառավարության հետ համակարգմամբ, ունակ են պաշտպանել Լիբանանը:ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, լիբանան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, լիբանան
Իրանի իշխանությունները «Հզբոլլահին» հորդորում են չսադրել ԱՄՆ–ին. ԶԼՄ
13:13 19.02.2024 (Թարմացված է: 13:15 19.02.2024) Թերթի աղբյուրն ասել է, որ Թեհրանն ամեն ինչ անում է Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնում թույլ չտալու համար։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Իրանի իշխանությունները լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությանը և այլ զինված խմբավորումներին մասնավոր կարգով կոչ են արել չսադրել ԱՄՆ-ին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար: Այս մասին գրում է
«The Washington Post» թերթը՝ հղում անելով լիբանանցի և իրաքցի պաշտոնյաներին:
«Իրանն ամեն ինչ անում է, որ պատերազմի ընդլայնում թույլ չտա»,– ասել է իրաքցի պաշտոնյան, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։
Ըստ պարբերականի` թեև Իրանի իշխանությունները հրապարակավ զգուշացրել են, որ հանրապետության զինծառայողները պատրաստ են պատասխանել ցանկացած սպառնալիքի, բայց բարձրաստիճան ղեկավարները զգուշության կոչ են անում մասնավոր կարգով:
Լիբանանում իրանցի պաշտոնյաները «Հզբոլլահի» անդամների հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ չեն ցանկանում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առիթ տալ Լիբանանում կամ որևէ այլ տեղ ավելի լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու համար:
Իրաքում, ըստ աղբյուրների, Իրանի ներկայացուցիչները հայտարարել են, որ տարածաշրջանում հակամարտության վերսկսումը կարող է խաթարել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ բանակցությունների տեմպերը:
«Հնարավոր է` Իրանը հասկացել է, որ իր շահերը կխախտվեն, եթե թույլ տա իր կողմնակիցներին անսահմանափակ հարձակվել ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի վրա», - թերթին ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:
Հիշեցնենք` փետրվարի 9-ին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը շարունակելու է վճռական աջակցություն ցուցաբերել Լիբանանին և տարածաշրջանում իսլամական դիմադրության ուժերին: Նա նշել էր, որ «Հզբոլլահի» զինված կազմավորումները՝ լիբանանյան բանակի և կառավարության հետ համակարգմամբ, ունակ են պաշտպանել Լիբանանը: