https://arm.sputniknews.ru/20240218/belgvorvodi-marzi-vra-mek-orum-17-ukrainakan-ats-e-grvohel-72415655.html
Բելգորոդի մարզի վրա մեկ օրում 17 ուկրաինական ԱԹՍ է գրոհել
Բելգորոդի մարզի վրա մեկ օրում 17 ուկրաինական ԱԹՍ է գրոհել
Sputnik Արմենիա
Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։ 18.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-18T13:50+0400
2024-02-18T13:50+0400
2024-02-18T15:13+0400
բելգորոդ
գենադի գլադկով
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64915871_0:0:1280:720_1920x0_80_0_0_4889ae3f427a0b9d6fb572a761a40a83.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik.Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի վրա 17 անօդաչու թռչող սարք են ուղարկել, նաև հրետանուց ավելի քան 20 արկ է արձակվել, տուժել է խաղաղ բնակիչ, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում:Հրթիռային հարձակում Բելգորոդի մարզի վրա. կա 9 զոհ, նրանցից 2–ը երեխա է. տեսանյութՄարզպետի խոսքով` փետրվարի 17-ի ընթացքում գնդակոծվել է չորս սահմանամերձ շրջան։ Ուկրաինացի զինվորականները 28 արկ են արձակել, հարձակումներ են եղել 17 ԱԹՍ-ի օգնությամբ։ Գնդակոծությունների քանակն ամենաշատն է եղել փետրվարի ընթացքում։Նա հավելել է, որ Գրայվորոնսկի քաղաքային շրջանում` Բեզիմենո գյուղի ծայրամասում, երկու արկ է ընկել։ Արկերից մեկը պայթել է տրակտորի մոտ, տուժել է վարորդը։ Ներկայում տուժածը հիվանդանոցում է։Ուկրաինայի ԶՈւ–ի 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի շրջաններում. ՌԴ ՊՆԲելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/1a/64915871_160:0:1120:720_1920x0_80_0_0_357b971b78a2a7c7ebdd4f8a2d3aee4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, գենադի գլադկով, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հատուկ ռազմական գործողություն
բելգորոդ, գենադի գլադկով, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հատուկ ռազմական գործողություն
Բելգորոդի մարզի վրա մեկ օրում 17 ուկրաինական ԱԹՍ է գրոհել
13:50 18.02.2024 (Թարմացված է: 15:13 18.02.2024) Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik.Ուկրաինացի զինվորականներն անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզի վրա 17 անօդաչու թռչող սարք են ուղարկել, նաև հրետանուց ավելի քան 20 արկ է արձակվել, տուժել է խաղաղ բնակիչ, հայտնել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում:
Մարզպետի խոսքով` փետրվարի 17-ի ընթացքում գնդակոծվել է չորս սահմանամերձ շրջան։ Ուկրաինացի զինվորականները 28 արկ են արձակել, հարձակումներ են եղել 17 ԱԹՍ-ի օգնությամբ։ Գնդակոծությունների քանակն ամենաշատն է եղել փետրվարի ընթացքում։
«Բելգորոդի մարզում Ժուրավլյովկա գյուղի ուղղությամբ չորս ականանետային արկ է արձակվել, հակառակորդը նաև գրոհել է երկու կվադրակոպտերի և հինգ FPV-դրոնների օգնությամբ։ Շչետինովկա գյուղում ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով հակառակորդի ԱԹՍ է իջեցվել: Ուստինկա գյուղի վրա մեկ կամիկաձե դրոն է հարձակվել, Նաումովկա գյուղի վրա` երկու կամիկաձե դրոն»,-գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ Գրայվորոնսկի քաղաքային շրջանում` Բեզիմենո գյուղի ծայրամասում, երկու արկ է ընկել։ Արկերից մեկը պայթել է տրակտորի մոտ, տուժել է վարորդը։ Ներկայում տուժածը հիվանդանոցում է։
Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։