00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքների ամփոփումը. «Ժողովուրդ»

© Sputnik / Aram NersesyanՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
Հ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2024
Հ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ձգձգում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի (որը ինքն է ղեկավարում) աշխատանքների ամփոփումը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հանձնաժողովի անդամները մտադիր են եղել մինչև մայիս ավարտել աշխատանքները, որպեսզի զեկույցը հրապարակվի։ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ չեն հասցնի, շատ աշխատանք կա անելու: Թե ինչ կա Քոչարյանի մտքին, պարզ չէ. հավանաբար, ինքն էլ հասկանում է, որ իր գլխավորած հանձնաժողովն իրականում որևէ աղմկահարույց բացահայտում չի անելու ու փորձում է ձգձգել զեկույցի հրապարակումը: Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաև ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Նրանց քաղաքական նպատակը Նիկոլ Փաշինյանին պատերազմական հանցանքներից մաքրելն է»,– գրում է թերթը։
Հանձնաժողովի վերջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, արդեն մեկնարկել են ամփոփիչ զեկույցի նախապատրաստական աշխատանքները: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:
Հիշեցնենք, որ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում հանձնաժողովի անդամ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5– 2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
Լրահոս
0