00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում պաշտոնյա լինելը վտանգավոր է դարձել, կարող են ցանկացած պահի կալանավորել. փորձագետ

© Sputnik / Asatur YesayantsԴատարանում
Դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2024
Բաժանորդագրվել
Միայն մեկ մարդու PR-ի համար հնարավորինս շատ մարդկանց բռնելու ձգտումը վախեցնում է այն մասնագետներին, որոնք կարող էին օգուտ բերել պետությանը:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հնչեղ քրեական գործերը վատթարացնում են միջավայրը և նվազեցնում այս կամ այն պաշտոնի հավանական թեկնածուների մոտիվացիան: Նման կարծիք է հայտնել տնտեսագիտության թեկնածու, կառավարման ոլորտի փորձագետ Դավիթ Մարգարյանը՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և գերատեսչության այլ պաշտոնյաների դեմ մեղադրանքները։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շուրջ 6 տարիների ընթացքում սա նախկին կամ գործող նախարարների դեմ հարուցված քրեական գործի արդեն երրորդ դեպքն է: 2021 թվականի սեպտեմբերից կալանքի տակ է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ 2022 թվականի մարտին գործ է հարուցվել այն ժամանակվա արտակարգ իրավիճակների նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի դեմ։
Տարբեր քրեական գործերով անցնում են նաև շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Փորձագետի տեսանկյունից, անկախ այն բանից, թե որքանով են հիմնավորված իրավապահների գործողություններն ու որոշումները, ակնհայտ է, որ «աղմկահարույց բացահայտումների» շարքը խիստ կասկածելի է թվում կառավարչական մթնոլորտի բարելավման տեսանկյունից:
Մարգարյանի խոսքով՝ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի քաղաքական իրադարձություններից և նոր իշխանության ձևավորումից հետո շատ մարդիկ, այդ թվում՝ ինքը, կարծում էին, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան կգան հայրենակիցներ, որոնք իրենց ոլորտների ճանաչված մասնագետներ են և կուզենան օգնել նոր իշխանությանը, իրենց գիտելիքներն ու հմտությունները օգտագործել բոլորովին նոր տիպի տնտեսություն, պետություն կառուցելու համար:
Համընդհանուր էյֆորիան և մարդկանց ոգևորությունը թույլ էին տալիս հույս դնել համայն հայության ներուժի մոբիլիզացման վրա։ Բայց համեմատաբար արագ պարզ դարձավ, որ դա տեղի չի ունենա։ Մարդիկ հասկացան, որ մեծ հաշվով խոսքը ոչ թե երկրում ինչ-որ դրական փոփոխությունների, այլ ընդամենը որոշ անձանց փոխարինելու մասին է։ Իսկ որակը տվյալ դեպքում ոչ մի նշանակություն չունի։
Մեր զրուցակիցը կարծում է, որ տվյալ դեպքում էկոնոմիկայի նախկին նախարարը ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին պաշտոնյան է, որը հայտնվել է իրավապահների թիրախում:
«Ներկայիս կառավարությունում աշխատելը գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Մարդիկ պետական հաստատություններում աշխատելու ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն և մոտիվացիա ունեն: Շատ դժվար է աշխատել քրեական գործերից ու սեփական թիմի մարդկանցից հավերժական վախի մեջ», - ասում է Մարգարյանը։
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել էկոնոմիկայի նախարարության սկանդալային դեպքի մասին
Խոսքն այլևս թիմային աշխատանքի մասին չէ, որտեղ միշտ կարող են սխալներ և սխալ հաշվարկներ լինել։ Խոսքն այժմ այն մասին է, թե էլ ում բռնել, ձերբակալել կամ կալանավորել, որ մեկ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – խմբ.) քաղաքական PR-ն ապահովվի։ Մարգարյանը «կոռուպցիոն բացահայտումների» շարքի համատեքստում այլ խնդիրներ չի տեսնում։
«Անշուշտ, դա չի նշանակում, որ հանցագործությունների համար պետք չէ պատասխանատվության ենթարկել։ Ես ոչ մի դեպքում կասկածի տակ չեմ դնում իրավապահների աշխատանքի անհրաժեշտությունը։ Բայց խնդիրն այն է, որ դու ղեկավարում ես մի գերատեսչություն, որը ենթարկվում է ազդեցության, արտաքին ճնշումների, առանձին քաղաքական գործիչների, իշխող թիմի անդամների կողմից։ Բայց հանկարծ պարզվում է, որ հենց դու պետք է պատասխանատվություն կրես ոչ քո կամքով և առանց քո իմացությամբ ընդունված որոշումների համար», - ասաց փորձագետը։
Այս իրավիճակն արդեն հանգեցրել է բացասական ընտրության. այս թիմում ավելի ու ավելի քիչ մարդիկ են ուզում աշխատել, ավելի քիչ մասնագետներ, որոնք կարող են օգուտ բերել երկրին։ Արդյունքում պատասխանատու պաշտոններում հայտնվում են ենթարկվող, հավատարիմ, վախեցած և «վերևի» քմահաճույքներից ու հրահանգներից կախված մարդիկ։ Ասել, որ դա հանգեցնում է մենեջմենթի դեգրադացիայի, պետական կառույցների աշխատանքի վատթարացման, նշանակում է ոչինչ չասել։
«Մենք տեսնում ենք, որ բարձր պաշտոններում հայտնվում են մարդիկ, որոնց միակ որակը հավատարմությունն է, ոչ թե պրոֆեսիոնալիզմը։ Պետք չէ գուշակ լինել՝ հասկանալու համար, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մարդկանց պետք է գործողությունների ազատություն տալ, որ նրանք կարողանան լիարժեք իրացնել իրենց գաղափարներն ու հմտությունները, ինքնուրույն որոշումներ կայացնել», - ավելացրեց նա։
Հիշեցնենք, որ նախկին նախարարը փետրվարի 15-ին հարցաքննության էր կանչվել Քննչական կոմիտե, նրան մեղադրանք էր առաջադրվել «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» հոդվածով: Դա կապված է Էկոնոմիկայի նախարարությունում հնչեղ գործի հետ, որով անցնում է 8 անձ՝ Էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյա, այդ թվում Քերոբյանը, և Synergy ընկերության 3 ներկայացուցիչ։
Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 16-ին որոշեց Քերոբյանին 2 ամսով տնային կալանքի ենթարկել, տնային կալանքի տակ է նաև նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանը։
Ո՛չ նախկին նախարարը, ո՛չ նրա նախկին տեղակալը մեղադրանքներ չեն ընդունում։
Լրահոս
0