https://arm.sputniknews.ru/20240217/haj-gvortsynkerneri-het-qnnarkum-enq-nvor-dprvocneri-bacman-nakhagtser-karelin-72391853.html
Հայ գործընկերների հետ քննարկում ենք նոր դպրոցների բացման նախագծեր. Կարելին
Հայ գործընկերների հետ քննարկում ենք նոր դպրոցների բացման նախագծեր. Կարելին
Sputnik Արմենիա
Հայտնի մարզիկը, որի հիմա պատգամավոր է, ընդգծել է, որ լեգենդար Գևորգ Վարդանյանի արձանի բացումը կարևոր խորհուրդ ունի Հայաստանի ու Ռուսաստանի մշակութային... 17.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-17T13:46+0400
2024-02-17T13:46+0400
2024-02-17T13:47+0400
ալեքսանդր կարելին
հայաստան
ռուսաստան
դպրոց
գևորգ վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/11/72386702_0:8:2881:1629_1920x0_80_0_0_0854825b2d542615c15a72a7a33374ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականները քննարկում են Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման զարգացման և ռուսական նոր դպրոցների բացման նախագծերը՝ համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած վերջին հայտարարությունների: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը։Նա ռուսական պատվիրակության հետ ժամանել է Երևան և ներկա է եղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրու բացմանը Երևանի դպրոցներից մեկի բակում, որը կրում է նրա անունը:Նշենք, որ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվել է Երևանի թիվ 192 դպրոցում, որը 2015 թվականին անվանակոչել են խորհրդային հետախուզության փառապանծ հերոսի անունով: Բացումը նվիրված էր Գևորգ Վարդանյանի 100-ամյակին: Այդ առիթով Երևան է ժամանել Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը։«Խնդիրներ կան, բայց փորձում ենք լուծել». Տայսաևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/11/72386702_150:0:2881:2048_1920x0_80_0_0_0a23546e17d6dc10f488fc5f10ff61b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր կարելին, հայաստան, ռուսաստան, դպրոց, գևորգ վարդանյան
ալեքսանդր կարելին, հայաստան, ռուսաստան, դպրոց, գևորգ վարդանյան
Հայ գործընկերների հետ քննարկում ենք նոր դպրոցների բացման նախագծեր. Կարելին
13:46 17.02.2024 (Թարմացված է: 13:47 17.02.2024) Հայտնի մարզիկը, որի հիմա պատգամավոր է, ընդգծել է, որ լեգենդար Գևորգ Վարդանյանի արձանի բացումը կարևոր խորհուրդ ունի Հայաստանի ու Ռուսաստանի մշակութային կապերում:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականները քննարկում են Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման զարգացման և ռուսական նոր դպրոցների բացման նախագծերը՝ համաձայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած վերջին հայտարարությունների: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը։
Նա ռուսական պատվիրակության հետ ժամանել է Երևան և ներկա է եղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի
կիսանդրու բացմանը Երևանի դպրոցներից մեկի բակում, որը կրում է նրա անունը:
«Իհարկե, մենք հայ գործընկերների հետ շարունակում ենք քննարկել այդ հեռանկարները։ Փառապանծ Գևորգ Անդրեևիչի անունը կրող դպրոցում այսօր տեղի ունեցած իրադարձությունը կարևոր խորհրդանիշ է մեր երկրների մշակութային փոխանակումներում: Մենք հասկանում ենք, որ իրականությունը, որը կապում է մեր երկրներին ու ժողովուրդներին, պետք է հասկանալի լինի ու շարադրվի ճիշտ, ճիշտ մեկնաբանվող փաստարկներով», - ասել է Կարելինը։
Նշենք, որ Գևորգ Վարդանյանի կիսանդրին բացվել է Երևանի թիվ 192 դպրոցում, որը 2015 թվականին անվանակոչել են խորհրդային հետախուզության փառապանծ հերոսի անունով: Բացումը նվիրված էր Գևորգ Վարդանյանի 100-ամյակին: Այդ առիթով Երևան է ժամանել Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը։