https://arm.sputniknews.ru/20240217/galaktikanern-en-shut-steghtsvel-te-dranc-kentrvoni-sev-khvorvochnery-nvor-bacahajtum-72402019.html
Գալակտիկանե՞րն են շուտ ստեղծվել, թե՞ դրանց կենտրոնի սև խոռոչները. նոր բացահայտում
Գալակտիկանե՞րն են շուտ ստեղծվել, թե՞ դրանց կենտրոնի սև խոռոչները. նոր բացահայտում
Sputnik Արմենիա
Գերհզոր սև խոռոչները գոյություն ունեն գալակտիկաների կենտրոնում, ներառյալ Ծիր Կաթինը, բայց վերջերս պարզվել է, որ դրանք կային նաև տիեզերքի վաղ շրջանում: 17.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-17T16:48+0400
2024-02-17T16:48+0400
2024-02-17T16:48+0400
տիեզերք
աստղ
սև խոռոչ
գիտնական
բացահայտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59152717_0:421:2006:1549_1920x0_80_0_0_bc1dd80835e191cd9a3732dce44cf8c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Գալակտիկաների և դրանց միջուկների սև խոռոչների էվոլյուցիան սերտորեն կապված են միմյանց հետ: Բայց ո՞րն է առաջինը ստեղծվել: Գիտնականները պնդում են, որ գտել են այդ հարցի պատասխանը և վերստեղծել վաղ տիեզերքի երկփուլ զարգացումը, գրում է universemagazine-ը:Վաղ տիեզերքի պատմությունJames Webb տիեզերական աստղադիտակի տվյալների նոր վերլուծությունը վկայում է, որ սև խոռոչները ոչ միայն գոյություն ունեին ամենասկզբում, այլև նոր լուսատուներ էին ծնում և արագացնում գալակտիկաների ձևավորումը:Այս հայտնագործությունները փոխում են տեսությունները ՝ մարտահրավեր նետելով դասական հասկացողությանը, թե սև խոռոչներն առաջացել են առաջին աստղերի և գալակտիկաների հայտնվելուց հետո: Գիտնականները պնդում են, որ այդ օբյեկտները գոյություն են ունեցել արդեն տիեզերքի գոյության առաջին 50 մլն տարիների ընթացքում՝ բավականին կարճ ժամանակահատված է համեմատած դրանց ընդհանուր պատմության հետ, որը տևում է 13,8 մլրդ տարի:Նախնական տիեզերքի հեռավոր գալակտիկաները, որոնք դիտվել են James Webb աստղադիտակի միջոցով, շատ ավելի պայծառ են թվում, քան գիտնականները ենթադրում էին, և հայտնաբերում են անսովոր մեծ թվով երիտասարդ աստղեր և գերհզոր սև խոռոչներ:Առաջին գալակտիկաներն ու սև խոռոչներըԵնթադրվում է, որ սև խոռոչներն առաջացել են գերզանգվածային աստղերի փլուզումից հետո, մինչդեռ գալակտիկաները առաջացել են այն բանից հետո, երբ առաջին աստղերը լուսավորեցին մութ վաղ տիեզերքը: Բայց գիտնականների վերլուծությունը ցույց է տալիս, որ սև խոռոչներն ու գալակտիկաները գոյակցել և ազդել են միմյանց ճակատագրի վրա առաջին 100 միլիոն տարիների ընթացքում:Սև խոռոչները տիեզերքի այն հատվածներն են, որտեղ ձգողականությունն այնքան ուժեղ է, որ ոչինչ չի կարող խուսափել դրանից, նույնիսկ լույսը: Այս ուժի շնորհիվ դրանք առաջացնում են հզոր մագնիսական դաշտեր, որոնք ստեղծում են ուժեղ փոթորիկներ՝ արտանետելով տուրբուլենտ պլազմա և ի վերջո հանդես են գալիս որպես մասնիկների ստեղծման հսկայական արագացուցիչներ: James Webb աստղադիտակի դետեկտորները հայտնաբերել են ավելի շատ նման սև խոռոչներ և պայծառ գալակտիկաներ, քան գիտնականները սպասում էին:Ինչպե՞ս է արագացել աստղերի ձևավորումը առաջին գալակտիկաներում:Աստղագետները ասում են, որ աստղերի ձևավորումը դանդաղել է, քանի որ այդ հզոր արտահոսքերը տեղափոխվել են էներգիայի պահպանման վիճակի՝ նվազեցնելով գալակտիկաներում աստղերի ձևավորման համար մատչելի գազի քանակը:Աստղաֆիզիկոսների թիմը հույս ունի, որ James Webb աստղադիտակի ապագա դիտարկումները, որոնք ավելի ճշգրիտ են հաշվարկում տիեզերքի վաղ շրջանի աստղերն ու գերհզոր սև խոռոչները, կօգնեն հաստատել իրենց հաշվարկները: Սիլկը վստահ է, որ այս դիտարկումները կօգնեն գիտնականներին ավելի շատ տեղեկություններ հավաքել տիեզերքի էվոլյուցիայի մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/04/59152717_0:233:2006:1738_1920x0_80_0_0_927d6dd7f94e3b7b9e6ac82084076335.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիեզերք, աստղ, սև խոռոչ, գիտնական, բացահայտում
տիեզերք, աստղ, սև խոռոչ, գիտնական, բացահայտում
Գալակտիկանե՞րն են շուտ ստեղծվել, թե՞ դրանց կենտրոնի սև խոռոչները. նոր բացահայտում
Գերհզոր սև խոռոչները գոյություն ունեն գալակտիկաների կենտրոնում, ներառյալ Ծիր Կաթինը, բայց վերջերս պարզվել է, որ դրանք կային նաև տիեզերքի վաղ շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Գալակտիկաների և դրանց միջուկների սև խոռոչների էվոլյուցիան սերտորեն կապված են միմյանց հետ: Բայց ո՞րն է առաջինը ստեղծվել: Գիտնականները պնդում են, որ գտել են այդ հարցի պատասխանը և վերստեղծել վաղ տիեզերքի երկփուլ զարգացումը, գրում է universemagazine-ը:
James Webb տիեզերական աստղադիտակի տվյալների նոր վերլուծությունը վկայում է, որ սև խոռոչները ոչ միայն գոյություն ունեին ամենասկզբում, այլև նոր լուսատուներ էին ծնում և արագացնում գալակտիկաների ձևավորումը:
Այս հայտնագործությունները փոխում են տեսությունները ՝ մարտահրավեր նետելով դասական հասկացողությանը, թե սև խոռոչներն առաջացել են առաջին աստղերի և գալակտիկաների հայտնվելուց հետո: Գիտնականները պնդում են, որ այդ օբյեկտները գոյություն են ունեցել արդեն տիեզերքի գոյության առաջին 50 մլն տարիների ընթացքում՝ բավականին կարճ ժամանակահատված է համեմատած դրանց ընդհանուր պատմության հետ, որը տևում է 13,8 մլրդ տարի:
Գերհզոր սև խոռոչները գոյություն ունեն գալակտիկաների կենտրոնում, ներառյալ Ծիր Կաթինը և վերջերս պարզվեց, որ դրանք առկա էին տիեզերքի վաղ շրջանում, փաստորեն, սերմեր էին վաղ գալակտիկաների համար: Դրանք աստղերի առաջացման հսկա ուժեղացուցիչներ էին։
Նախնական տիեզերքի հեռավոր գալակտիկաները, որոնք դիտվել են James Webb աստղադիտակի միջոցով, շատ ավելի պայծառ են թվում, քան գիտնականները ենթադրում էին, և հայտնաբերում են անսովոր մեծ թվով երիտասարդ աստղեր և գերհզոր սև խոռոչներ:
Առաջին գալակտիկաներն ու սև խոռոչները
Ենթադրվում է, որ սև խոռոչներն առաջացել են գերզանգվածային աստղերի փլուզումից հետո, մինչդեռ գալակտիկաները առաջացել են այն բանից հետո, երբ առաջին աստղերը լուսավորեցին մութ վաղ տիեզերքը: Բայց գիտնականների վերլուծությունը ցույց է տալիս, որ սև խոռոչներն ու գալակտիկաները գոյակցել և ազդել են միմյանց ճակատագրի վրա առաջին 100 միլիոն տարիների ընթացքում:
Սև խոռոչները տիեզերքի այն հատվածներն են, որտեղ ձգողականությունն այնքան ուժեղ է, որ ոչինչ չի կարող խուսափել դրանից, նույնիսկ լույսը: Այս ուժի շնորհիվ դրանք առաջացնում են հզոր մագնիսական դաշտեր, որոնք ստեղծում են ուժեղ փոթորիկներ՝ արտանետելով տուրբուլենտ պլազմա և ի վերջո հանդես են գալիս որպես մասնիկների ստեղծման հսկայական արագացուցիչներ: James Webb աստղադիտակի դետեկտորները հայտնաբերել են ավելի շատ նման սև խոռոչներ և պայծառ գալակտիկաներ, քան գիտնականները սպասում էին:
Ինչպե՞ս է արագացել աստղերի ձևավորումը առաջին գալակտիկաներում:
Ուսումնասիրության հեղինակ Ջոզեֆ Սիլկի թիմը ենթադրում է, որ տիեզերքի վաղ փուլն ունեցել է երկու փուլ: Առաջին փուլում սև խոռոչների արագընթաց արտահոսքերը արագացրել են աստղերի ձևավորումը, իսկ հետո` երկրորդ փուլում, արտահոսքերը դանդաղել են: Մեծ պայթյունից մի քանի հարյուր միլիոն տարի անց գազի ամպերը կոլապսիի են ենթարկվել գերհզոր սև խոռոչների մագնիսական փոթորիկների պատճառով, և նոր աստղերը ծնվել են այն արագությամբ, որը շատ ավելի բարձր էր, քան սովորական աստղային համակարգերում միլիարդավոր տարիներ անց նկատվածը:
Աստղագետները ասում են, որ աստղերի ձևավորումը դանդաղել է, քանի որ այդ հզոր արտահոսքերը տեղափոխվել են էներգիայի պահպանման վիճակի՝ նվազեցնելով գալակտիկաներում աստղերի ձևավորման համար մատչելի գազի քանակը:
Աստղաֆիզիկոսների թիմը հույս ունի, որ James Webb աստղադիտակի ապագա դիտարկումները, որոնք ավելի ճշգրիտ են հաշվարկում տիեզերքի վաղ շրջանի աստղերն ու գերհզոր սև խոռոչները, կօգնեն հաստատել իրենց հաշվարկները: Սիլկը վստահ է, որ այս դիտարկումները կօգնեն գիտնականներին ավելի շատ տեղեկություններ հավաքել տիեզերքի էվոլյուցիայի մասին: