00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծանրամարտիկ Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

© Sputnik / Asatur YesayantsՌաֆիկ Հարությունյան
Ռաֆիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Բաժանորդագրվել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Սոֆիայում նվաճեց երկրորդ մեդալը երկամարտում։ Գոռ Սահակյանի ոսկե մեդալին այսօր ավելացավ Ռաֆիկ Հարությունյանի բրոնզե մեդալը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը 81կգ քաշային կարգում երկամարտի 336(154+182)կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Գոռ Սահակյանի հաղթական մեկնարկից հետո մեծ էին սպասելիքները նաև Ռաֆիկ Հարությունյանից։ Մրցումներից առաջ, ըստ երկամարտի նախնական հայտերի, հայ ծանրորդը իր պատվերով զիջում էր միայն Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի Օսկար Ռեյեսին։

Պոկում վարժությունում, սակայն, մեդալների համար պայքարին բացի հայ ու իտալացի ծանրորդներից միացավ նաև ալբանացի Էրկանդ Քերիմայը։ Ի վերջո պոկում վարժությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Ռեյեսը 155 կգ արդյունքով, նույն արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրեց Քերիմայը, իսկ Հարությունյանը 154կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալը։

Կիլոգրամների աննշան տարբերությունն իհարկե հուշում էր, որ երկամարտում չեմպիոնը վճռվելու էր անհաշտ ու շատ լարված պայքարում։ Ռաֆիկն առաջին մոտեցումով բարձրացրեց 182 կգ կշռող ծանրաձողը։ Ռեյեսը պատասխանեց 187կգ-ով։
Երկրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը անհաջող փորձ կատարեց 188կգ բարձրացնելու համար։ Երրորդ փորձի համար մեր մարզիկը պատվիրեց 189կգ, բայց նորից չկարողացավ բարձրացնել պատվիրած քաշը, և երկամարտի 336 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Արթուր Ալեքսանյանը 7–րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Վաղը` փետրվարի 17–ին, Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնելու 89կգ քաշային կարգի ծանրորդները։
Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ է դուրս գալու Անդրանիկ Կարապետյանը։
Լրահոս
0